Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանն իր հայտարարությունով նոր մակարդակի ու ձևի է բերում թուրքական ժխտողական քարոզչության «ընդհանուր ցավի» թեզը։ Այս թեզի իմաստն այն է, թե հայերի կոտորածները եղել են Առաջին համաշխարհայինի ծանր դեպքերի համատեքստում, իսկ դրանից հավասարապես տուժել են ոչ միայն հայերը, այլ նաև կայսրության այլ ժողովուրդներ, մասնավորապես, թուրքերը։ Այսինքն՝ Անկարան չի բացառում, որ հայերի կոտորածներ եղել են, սակայն եղել են նաև թուրքերի կոտորածներ նույն մասշտաբների։

 

Գևորգ Պետրոսյան