Ցեղասպանության օրվա հետ կապված Թուրքիայի վարչապետի ուղերձից տպավորություն է ստեղծվում, որ առաջին համաշխարհային պատերազմը ուղղված էր առավելապես հայերի դեմ, այդ իսկ պատճառով էլ հիմնականում հայեր են զոհվել, ինչպես և այլ ազգերի ներկայացուցիչներ: Իսկ ամենավատը այն է, որ կատարյալ դատարկություն հիշեցնող այս անհեթեթ ուղերձի հայերեն թարգմանությունը քառակի անգամ անհեթեթ է ստացվել, ինչն էլ մեր վայ կայքերը տարածում են կայծակնային արագությամբ:
Էրդողանի արտաբերած անհեթեթ տեքստերի հայերեն թարգմանության ժամանակ հիշեք, որ մենք ցեղասպանության բարդույթով տառապող չենք, մենք կռվել ենք, ոչ թե նրա համար, որ մեզ ճնշել են, այլ հակառակը, որ մարտական ոգի ենք ունեցել: Չէր խանգարի միքիչ այդ մարտական ոգուց օգտագործեինք թարգմանություններ անելիս, թե չէ, գուգլ թրանսլեյթը այնուամենայնիվ ոգի բթացնող է:

 

Կնյազ Սարոյան