Այնպես է զռռում ՙՙ Ազատություն ՚՚ ռադիոկայանի հակառուսական ոըղղվածությունը, որ նույնիսկ առավոտյան լսելով իրենց և ռուսական լրատվամիջոցներին նույնպես՝ զզվանք ես ապրում պրոպագանդայից էլ, քաղաքականությունից էլ, Արևմուտքից էլ, Արևելքից էլ….
Երբ ռադիոկայանը, որը միշտ, ամեն հաղորդման շեշտում է իր անկողմնակալությունը, սակայն մեկնաբանում միակաողմանի, ապա միանաշանակ կորցնում է հարգանքը իր հանդեպ…Կարևոր, լուրջ, կենսական լուրերը թողած բավականին մանրակրկիտ, տիմոշենկոյախառն լուսաբանում է, որ ինչ-որ ուկրաինական մի գյուղի դպրոցի պատին, փակցվել է Մեյդանում ՙՙ զոհված ՚՚ , ինչ-որ մի հայազգի Նիգոյանի նվիրված հուշատախտակ: Ինչ կարևոր լուր է դա, կամ ինչ կարևորություն ու նշանակություն ունի այն Հայաստանի քաղաքացիների համար?...Նախ նա չի զոհվել, նա սպանվել է հենց իրենց մեյդանիստների գնդակից, հետո զոհվում են Հայրենիքը պաշտպանելիս, զոհվում են մարդկանց կյանքը փրկելիս…Ինձ համար Քեսաբում իրենց տները չլքած ծերուկներն ավելի հերոսներ են, քան Արցախյան գոյամարտի տարիներին Հայաստանը լքած նիգոյանները…
Այդ դեպքում ինչու հարգարժան ռադիոկայանը չի նշում Արևելյան Ուկրաինայում զոհված մյուս հայազգի քաղաքացու մասին?...Նրան էլ ռուսական լրատվամիջոցները կհերոսացնեն, մի տախտակ էլ նրանք կկպցնեն դպրոցի պատին…
Տհաճ է շատ ու արդեն հոգնեցուցիչ…Տո՛ դուք էլ, ձեր Ուկրաինան էլ, ձեր գերտերություններն էլ…Համոզված եմ ուկրաինացիների ոտքերին էլ չի թե մեր Հայաստանում, մեր Արցախում ինչ է կատարվում… Որ սահմանում զինվորներ են զոհվում ադրբեջանական գնդակներից, որ Եղեռնի 100-ամյակ է մոտենում, որ ի վերջո կարելի է դատապարտել ազերիներին, թուրքերին…
Իսկ այդ գերտերություններից մեկի համար ուկրաիանական ընտրություններն են օրինական, մյուսի համար սիրիականը…Ու իրենց չափանիշները, իրենց կարծիքը, իրենց քաղաքականությունը մշտապես ու ամեն օր փաթաթում են մեր վզին…Սա չեք դուք բոլորդ?...
Հիշում եք ՙՙ Մենք ենք, մեր սարերը ՚՚ ֆիլմի սկիզբը?...Աղմկոտ աշխարհը՝ իր խաղատներով, կաբարեներով, աղմուկ աղաղակով, պատերազմներով և անցումը մեր խաղաղ, հանգիստ սարերին, գողտրիկ բնությանը…
Այ մարդ ձեզ պահեք ձեր կեղտոտ խաղերը, ձեր կեղտոտ քաղաքականությունն ու պրոպագանդան, թողեք մենք հանգիստ ու խաղաղ ապրենք մեր սարերում, մեր հայրենի լեռնաշխարհում…