Երբ Հայկական բանակի համազգեստները նոր փոխվեցին մի քանի տարի առաջ, ինձ ճիշտն ասած հեչ դուր չէր եկել նոր համազգեստը զուտ վիզուալ առումով ու բազմիցս եմ վիճել այն ընկերներիս հետ, ովքեր պնդում էին, որ այն ավելի լավն է: Իմ հիմնական փաստարկը զուտ վիզուալ անշուքությունն էր ու շագանակագույն շապիկները, իսկ ով այդ համազգեստով էր ծառայել, պնդում էր, որ այն փայլուն քողարկող էֆեկտ ունի հայկական տեղանքի պայմաններում, ինչին ես հեգնում էր ու ասում էի, որ միամիտ մի եղեք՝ ոնց մեր կանաչ համազգեստն էր քողարկում մեզ անտառում ու դաշտերում, նենց էլ էս մեքը կքողարկի ձեզզ չոլերում: Ինչպես հետո պարզվեց, ես չարաչար սխալվում էի...
Սրանից մի երկու շաբաթ առաջ առիթ ունեցա մասնակցելու փեյնթբոլային «կռվի», որտեղ մի կողմից լրագրողների ու բլոգերների թիմն էր, իսկ մյուս կողմից՝ զինվորներ էին: ՊՆ-ի հետ համատեղ կազմակերպված այս պրոյեկտին առանձին անդրադարձել ենք, ուստի անցնեմ բուն թեմային: Մենք՝ բլոգերներս ու լրագրողներս, ստացանք հին բմուշի զինովրական համազգեստ, որով ես էի ծառայում 2005-2007 թվականներին, իսկ զինվորներից շատերը գերադասեցին հենց իրենց նոր համազգեստերով էլ մասնակցել խաղերին: Ու հենց այդտեղ մենք կրակն ընկանք:
Հենց առաջին իսկ խաղից ես հասկացա նոր համազգեստի առավելությունները. հին համազգեստով խաղացողներին հանգիստ նկատում էիր թե 50 մետրից, թե 20 ու անգամ պետք չէր, որպեսզի նրանք շարժվեին: Եթե նրանց մարմնի ինչ որ մի մաս թաքնված չէր ինչ որ պատնեշի հետևում, դու դա տեսնում էիր: Իսկ այ նոր համազգեստով խաղացողներին նկատելը զոռ էր: Եթե դու չհետևիր նման խաղացող բոլոր տեղաշարժերին անդադար, ապա մի 10-ից ավելի մետրից հետո հեռավորության վրա անշարժացած զինվորին առնանց հատուկ ուշադրությամբ նաայելու կարելի է նշմարել միայն սև սաղավարտով, կամ սև զենքով ու կոշիկներով: Ավելի մեծ հետավորությունների վար ավելի բարդ էր, իսկ եթե մի բան է զինվորները ինչ որ պատնեշի հետևում էին պատսպարվում, ապա նրանց նկատելը արդեն իրոք մաստեռ կլասս էր պահանջում: Նոր համազգեստի գունային գամման և նախշերը կարծես հատուկ հայկական կիսանապատային տեղանքի համար արած լինեն ու իրոք՝ մեծ արդյունավետությամբ նվազեցնում են զինվորի տեսանելիության աստիճանը:
Այնպես որ, մտափոխվել եմ: Գուցե թիթզության առումով հին համազգեստն ավելի սիրուն էր (մինչև առաջին լվանալը), բայց կիրառական առումով նոր զինվորական դաշտային համազգեստները թե՛ ավելի լավ են քողարկում (ինչը ամենակկարևորն է, որովհետև կարող է փրկել կյանքդ մարտական պայմաններում), թե ավելի դիմացկուն են ու ուշ մաշվող:
Համ էլ, կեցցե Հայակական Բանակը