1. Նախագահի այն խոստումը, որ նորանշանակ վարչապետը կունենա լայն լիազորություններ նոր թիմ ձևավորելու հարցում, պարզապես խոսքեր էին:
2.ՀՀԿ-ը չունի բավականաչափ փորձառու կադրեր, ովքեր կարող են զբաղեցնել թափուր պոստերը,քանզի ասենք Հասմիկ Պողոսյանը այն կերպարը կամ քաղաքական գործիչը չէ, որ լուրջ լծակներ ունենա՝ իր նախարարի պաշտոնը պահելու... պարզապես այլ հարմար թեկնածու չկա:
3.ՀՀԿ-ը այդպես էլ չկարողացավ դուրս գալ խնամիածանոթաբարեկամական աշխատաոճից, ինչքան էլ, որ այս պահին դա նրա վերջնական ռեյթինգազրկումից խուսափելու վերջին շանսն էր:
4.«Գալուստսահակյանիզմը», որքան էլ որ ցավալի է հանդիսանում է այդ կուսակցության գաղափարախոսության հիմնաքարը... այն դեպքում, որ այդ կուսակցության իրական գաղափարախոսությունը իրոք բավականին ազգանվեր ու ազգապահպան է:
5.Սերժ Սարգսյանը այնքան է իրեն կապանքներով կապել տարբեր օլիգարխիկ շրջանակների հետ, որ պարզապես հնարավորություն չունի միանձնյա որոշում կայացնելու:
6.Եվ վերջապես վերջին իմ նկատառումը, որ այնքան էլ իրատեսական չէ՝ ՀՀԿ-ը հաջորդ համապետականան ընտրությունների ժամանակ ակտիվ պայքարի մեջ չի մտնի ու իրենց քիչ է հետաքրքրում, ենթադրենք այն փաստը, որ պլենդուզային մակարդակ ունեցող, հազիվ իրար ետևից երկու հոդաբաշխ միտք արտահայտող Գալուստ Սահակյանը նշանակվի ԱԺ նախագահ:

Հ.Գ. Վերջին նկատառումը, եթե ունենա իրատեսության փոքր ինչ նշույլներ, ուրեմը ողբամ զ՛քեզ Հայաստան աշխարհ, քանզի ՀՀԿ-ը կորդեգրի «շնից մազ պոկելն էլ է քյար» սկզբունքը ու Հայաստանը իր ղեկավարման մայրամուտին կտանի կործանման կամ էժանով կվաճառի ասենք Ռուսաստանին:

 

Գագիկ Մամուլյան