Սա այն շրջանն է, երբ ընդդիմադիր դաշտը պետք է նորաթուխ վարչապետի,և գալիք կառավարության հետ համագործակցելու եզրեր փնտրի : Անկեղծ ասած հաճելի էր տեսնել ԲՀԿ-ի պատրաստակամությունը : Իրոք շատ լավ կլնի եթե ստացվի համագործակցությունը : Նույնը տեղի է ունենում ԴԵՄ ԵՄ շարժման հետ,որի վերջին օրերի քայլերը (ծաղիկների վերականգման հետ կապված) հերթական անգամ վստահություն հաղորդեցին այն բանին,որ Հայաստանում հնարավոր է տեսնել առողջ ընդդիմություն,առավել ևս երբ կուսակցական շահեր «ԴԵՄ ԵՄ»-ը այսքան ժամանակ չի հետապնդել : Եղան իհարկե որոշ արժեզրկվածների կուսակցական ելույթներ....բայց անցանք առաջ : Եվ ահա մանր քայլերով հասանք ՀԱԿ-ին : Զուրաբյանը հերթական անգամ բոցում է : Նրանց քաղաքական «ուժը» չի մասնակցի Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպումներին : Երևի մոռանում է,որ հանդիսանում են ՔԱՂԱՔԱԿԱՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՈՒՆ, և ընտրել «մենք լավն ենք,իսկ դուք վատը» քաղաքականությունը իրոք անտեղի է և ոչ պրոդուկտիվ :
Սակայն դա հերիք չէր.... ինչպես երևում է, նրանց ի զորու չեն միավորվել նույնիսկ ոչ քաղաքական դեպքերում : Հիշեցնեմ որ ՀԵՀ-ը՝ ՀՅԴ-ի հետ միասին. ապրիլի 23- ին երեկոյան մասնակցելու է ջահերով երթին,որին տեղյակ եմ նաև որ մասնակցելու են թե ՀՀԿ-ի երիտթևից,և թե ԲՀԿ-ից, իսկ «մեծն» քաղաքական փոքրամասնությունը ցերեկը առանձին է գնալու :

 

Հայկ Դերզյան