Արևմուտքը քննադատում է Ասադին ընտրություններ անցկացնելու համար:Մասնավորապես՝ Բան Կի Մունը ասում է, որ դա կխաթարի քաղաքացիական պատերազմի վերջ դնելու իրենց ջանքերը:
Իսկ ԱՄՆ պտքարտուղարության մամուլի քարտուղար Ջեն Պսակին ասել է,-«Դե ֆակտո հանրաքվեի անցկացման կոչը հատկապես կեղծ է հնչում այժմ, երբ վարչակարգը շարունակում է այն ընտրազանգվածի կոտորածը, որին ցանկանում է ներկայացնել»:
Վերը նշված արևմուտքի ներկայացուցիչներին ուզում եմ հարցնեմ, բա ինչո՞ւ մարդա մի մի հատ հրաշագեղ նախադասություն էլ Ուկրաինայի դեպքերի մասով չեք ասում: Չէ՞ որ այդ պետություննել է ցնցումների մեջ, չէ՞ որ այդ պետությունից էլ են բազմաթիվ մարդիկ հեռացել: Բա եթե մեկին մի բան ասում եք մի զլացեք մի քիչ էլ մուսին ասեք:Դե տեսեք ինչ հրաշք քաղաքականություն են վարում իրանք: Լավ չէր լինի սուս ձենները կտրեին ու սպասեին ընտրությունների ավարտին, թե չէ մի տեսակ մտածում են սաղ աշխարհը հիմար է իրանք էլ մեջներիս խելոքներն են: Չէ հարգելի շումեններ ամեն ինչ ֆիքսվում է:

 

Էդգար Խաչատրյան