Գիտեմ որ թրենդից դուրս բան եմ գրելու, բայց դե հիմա, առաջին անգամ չէ:
Իմ կարծիքով մեռելոցները ոչ աշխատանքային օր դարձնելը և մարդկանց հնարավորություն տալ, հանգիստ ձևով այցելել իրենց հարազատների շիրիմները շատ ճիշտ որոշում է:
Մենք ապրում ենք մի ահավոր տեմպի տակ, երբ առօրյան խլում է ամբողջ ազատ ժամանակը: Մարդիկ համարյա դադարել են միմյանց հետ շփվելը, հարազատները ամիսներով իրար չեն տեսնում, շատերը արդեն չեն ճանաչում իրենց նոր հարևաններին, էլ չասեմ ինչքան դժվար է հասարակ մարդուն ժամանակ գտնել ու այցելել հարազատների գերեզմանները:
Ցավալի է , բայց դա փաստ է:
Շատ բարդ է գրել, ով ինչ է զգում կամ ինչ է վերապրում երբ կանգնում է իր հարազատի գերեզմանի կողքին, շատ անձնական հարց է, շատ:
Բայց մի բան կա, շատերիս մոտ, հարազատների գերեզմանները այցելելելը տարբեր հարցերի պատասխան է տալիս:
ԱՄնեկարևորը, հասկանում ես, որ այս երկրային կյանքում դու հավերժ չես ու ակամա սկսում ես վերաիմաստավորել քո ապրածը, արած-չարածը: Համեմատում ես քո հարազատի անցած ուղին, ապրած կյանքը և շատ հաճախ փորձում ես շտկումներ մտցնել քո առօրյայում:
Շատերին էլ արտագաղթելուց պահում է նաև " բայց ես հարազատներիս գերեզմանները ոնց եմ թողնելու գնամ" ենթագիտակցության մեջ դեռևս ամպրապնդված միտքը:
Հավատացյալ մարդկանց էլ ընդհանրապես բացատրելու բան չկա այստեղ:
Մի խոսքով, ես ոչ մի վատ բան չեմ տեսնում և չեմ հասկանում այս դեռքառնոցին, որ կապված է մեռելոցների ոչ աշխատանքային օր լինելուն:

 

Տիգրան Քոչարյան