Յուրաքանչյուր մեծ արշավանք սկսվում է առաջին քալից
Զորի Բալայանը էլի թաքունի մեջ նամակ էր ուղարկել, այս անգամ եվրոպայի ներկայացուցիչներին: Դե եվրոպացիները երևի մի երկու օր այդ ամենը կվերծանեն ու վերջում բնականաբար ոչինչ չեն հասկանա: Էս հատւկ տակտիկայա, մինչև Եվրոպան ու ԱՄՆ-ն Զորի Բալայանի նամակներն են վերծանում, Պուտինը՝ Խարկովն ու Դոնեցկն ա վերցնում, հաջորդ նամակի հետ Ալյասկան էլ կվերցնեն:
Գալուստ Սահակյանը դարձել է աշխարհի քաղաքացի: Երեկ էլ այս մարդն ասում էր՝ ի՞նչ տարբերություն սաղս էլ էս մոլորակի քաղաքացիներ են, այդ խոսքերից պարզ է դառնում, որ տարբերություն չկա, որ երկրի քաղաքացի կլինի մարդ: Խոհափիլիսոփայական մտքեր, ինչ խոսք այսպիսի խորություն մենակ Գալուս Սահակյանը կարող էր հաղորդել ՌԴ նոր օրենքին:
Մեռելոցները շարունակվում են: Ուրբաթ օրերին աշխատող մարդկանց ֆեսբուքյան պատերին հայտնվում են գրություներ. ,-«Ջան ուրբաթն եկավ, հանգստանում ենք և այլն», բայց մեռելոցների ժամանակ մի այլ կարգի բողոքվում են նույն այդ մարդիկ: Ես խիստ կասկածում եմ, որ շաբաթ կիրակի հանգստանալով դուք հանգստանում եք, էլ ավելի խիստ կասկածում եմ ու չեմ հավատում, որ դուք մեռելոցներին դեմ եք:
Դ!եմ եմ-ի անդամները նոր ակցիա են սկսել, իրազեկում են մարդկանց հենց իրենց բակերում: Կարգախոսն էլ այսպիսին է «Սպասեք Դ!եմ եմ-ին ձեր բակում»: Ժամանակի լվացքի փոշու գովազդ կար, կարգախոսը համարյա թե նույնն էր:Էս վերևի հատվածը կատակ ու ժպիտ, բայց իրականում քայլերը մտածված են ու գեղեցիկ:

 

Էդգար Խաչատրյան