Իմ կյանքում հասցրել եմ լիքը տեսակի մարդկանց հանդիպել. խելացի, անխելք, խելացի ձևացող, դեբիլ ձևացող, համարձակ, սլաբակ, հանդիպել եմ տղամարդ կանանց ու կնիկ տղաների, հանդիպել եմ հավատարիմ ընկերների, հանդիպել եմ նաև դավաճանների, որ հարմար առիթի դեպքում մեջքից խփել են, հանդիպել եմ մարդկանց, որ փոքրագույն սխալի դեպքում վրես քար են նետել, նաև ունեցել եմ մարդիկ, որ կողքիս են եղել ճակատագրական սխալներիս ժամանակ, որոշ մարդիկ ինձ սիրել են, որոշներն՝ ատել, որոշները մինչև էսօր երազում են ինձ ատելու մասին, բայց դա իրանց մոտ էդքան էլ լավ չի ստացվում: Որոշ մարդիկ չեն հանդուրժում իմ տեսակն ու առիթը բաց չեն թողնում իմ մասին չարախոսել, էն էլ իմ հետևից, իսկ դեմքիս ժպտում են ու շոպլիկություն են անում: Եղել են մարդիկ, ովքեր փորձել են ինձ օգտագործել, ոմանց մոտ դա ստացվել ա. դրա հետևանքները ես մինչև էսօր կրում եմ: Լիքը մարդ տակս փորել ա, չի հանդուրժել, որ կարող ա պահի տակ իմ ուժերով հասնեմ լիքը բանի առանց հզոր մեջքի, հարուստ պապայի կամ սիրածի: Ես լուռ ամեն ինչ կուլ եմ տվել ու երբեք ծնկի չեմ իջել, ինչքան էլ հուսահատ եմ եղել: Իմ հուսահատությունը հաշված մարդիկ են տեսել, ոմանք հիմա իմ կողքին չեն: Ցավոք ես հիմա ոչ մեկի վրա վստահ չեմ. չկա նենց մարդ, որ կասեմ, որ ինքն իմ կողքին կլինի մինչև վերջ, իհարկե բացառությամբ ընտանիքիս: Ու կարող ա աբսուրդ թվալ, բայց ես ինձ հանդիպած բոլոր մարդկանց շնորհակալ եմ՝ բոլոր սրիկաներին ու դավաճաններին, բոլոր անշնորհակալներին ու խաբեբաներին, բոլոր նրանց, ովքեր, չգիտեմ, թե ինչիս, բայց նախանձել ու նախանձում են ինձ: Շնորհակալ եմ բոլոր էն մարդկանց, ովքեր ինձ ինչ-որ բան են սովորեցրել, թեկուզ էդ դասերը ցավոտ են եղել: Մեր կյանքում մեզ հանդիպած յուրաքանչյուր մարդ մեզ ինչ-որ բան ա տալիս ու գնում, ուղղակի պետք ա ճիշտ հետևություններ անել ու երբեք ոչ մեկի մինչև վերջ չտրվել, որովհետև մենք՝ մարդիկս, ցավոք ամենադաժան գազաններն ենք...

 

Մարի Հովհանիսյան