Վերջին դեպքերի հետ կապված մի հետաքրքիր պարադոքս է ստեղծվում: Փաստորեն կարելի է այսօր կնոպկա սեղմելով, կողմ քվեարկել մի օրենքի, որին դեմ են մարդիկ ու հետո հայտարարել, որ ընդդիմություն ես դառնում և պայքարել այդ օրենքի դեմ: Այստեղից մի պարզ հետևություն է առաջանում, նորաստեղծ ընդդիմությունը ոչ թե պայքարում է մարդկանց համար , այլ ընդամենը սեփական շահերն ու ամբիցիաներն է առաջ տանում, այլ կերպ ասած որտեղ հաց այնտեղ կաց: Այս պարագայում արդար կլինի, որ քաղաքական ուժը, որի քայլերն ավելի շատ չքաղաքականություն են հիշեցնում, ուղղակի ասի, որ ինքը եկել է ընդդիմական դաշտ քաղաքական դիվիդենտներ շահելու համար ու սուտ տրագիկոմեդիա չխաղա:
Հ.Գ. Կամ էլ նորաստեղծ ընդդիմադիրները հին ասածվածքը սերտած՝ լավագույն պաշտպանությունը հարձակումն է, հաթաթա պետք է տան աջ ձախ, որը ըստ ամենայնի արդեն սկսել են անել:

 

Էդգար Խաչատրյան