Դաշտում մի թրիք է ընկած լինում, մեջը մայր ճիճուն, կողքին նոր գլուխը բարձրացնող ճիճվիկ: "Մամ-մա՛, այս ի՞նչ կապույտ է" - "Սա երկինքն է, բալիկ ջան": "Այս կանաչն ի՞նչ է, տեղտեղ գույնզգույն" - "Դաշտ է և ծաղիկներ": "Իսկ այս ինչե՞ր են թռչում դրանց միջև" - "Մեղուներ և թիթեռներ": "Ինչ հրաշալի է..." "Այո, աշխարհը հրաշալի է": "Մայրիկ, իսկ մենք այս ինչի՞ մեջ ենք ընկած" - "Սա մեր հայրենիքն է, բալիկ ջան"...

 

Մելանյա Պետրոսյանց