Կինը երջանիկ է ,երբ հագնվում է շատ մոդայիկ ,կրում է թանկարժեք զարդեր, գնում է թանկարժեք միջոցառումների,և շպարվում է թանկարժեք շպարով :

Կինը երջանիկ է,երբ իր երեխան ունի բարձր տրամադրություն,սովորում է լավ համալսարանում,հագնում է թանկարժեք շորեր, և մի այլ կարգի լավ սնվում է :

Կինը երջանիկ է,երբ ամուսինը անում է իրեն թանկարժեք անակնկալներ, հնարավորություն է ունենում հանգիստը վայելել արտասահմանում :

Կինը երջանիկ է ,երբ ապրում է շքեղ տանը, գործ չի անում, և ունի ամեն ինչ :

Կինը չի կարող երջանիկ լինել,երբ հագնում է էժան շորեր,չի կրում գեթ մեկ զարդ, դուրս չի գալի մարդամեջ-քանի որ չունի շքեղ տեսք,և վախենում է խամրվի մնացածի դեմ,ինչպես նաև երեսը վարի է տալիս էժան շպարով :

Կինը չի կարող երջանիկ լինել,երբ երեխան չունի բարձր տրամադրություն,քանի որ չի սովորում իր ուզած տեղը -գնի համար,չունի ընկերուհի-քանի որ հնարավորություն չունի նրա հետ մի տեղ գնալու,շատ մարդամեջ չի երևում,քանի որ հագուստի շատ տարբերակներ չունի,և սնվում է շատ քիչ և ոչ առողջ ձևով:

Կինը չի կարող երջանիկ լինել,երբ ամուսնական կյանքը դառն է,ամուսինը գլխիկոր գալիս է տուն, իսկ այդ ժամանակ կինը օր ու գիշեր տանջվում է տան հարցերով, և չի կարող նույնիսկ հանգիստը վայելել նվազագույն ձևով :

Ամուսինը երջանիկ է,երբ ունի լավ տուն,մեքենա, տարածքներ,լավ կին,երեխաներ, կրում է լավ ժամացույցներ,զարդեր, ունի շատ ընկերներ,և կարող է իր ընտանիքի անդամների բոլոր քմահաճությունները բավարարել:

Ամուսինը երջանիկ չէ,երբ տունը ռեմոնտ արած չէ,մեքենա չունի,կինը լավն է բայց նա չի կարող իր ուզած ձևով կնոջը պահի,երեխաներ ունի,բայց չի կարող իրենց նվազագույն երազանքները դարձնի իրականություն, և պարզապես իրեն չի զգում լիարժեք տղամարդ :

Շատ բաժանումներ լինում են ֆինանսական հողի վրա, հարուստի տրամադրությունը տուն գալուց չի կարելի համեմատել աղքատի տրամադրության հետ, հարուստ կինը անհամեմատ երջանիկ է քան աղքատը, իսկ հարուստի երեխան ավելի ինքնավստահ է քան աղքատինը :

Հիմա կասեք թե կան բացառություններ,բայց դրանք հավատացեք շատ քիչ են : Ամեն մի աղքատ կին և տղամարդ հոգու խորքում ափսոսում են իրենց ընտրության համար : Կան բացառություններ,բայց քիչ են : Քարկոծեք ինձ տղաներ, վիրավորեք ինձ «անշահախնդիր » ու բացառապես անձը սիրող աղջիկներ : Հայերի 99,9 %-ը սիրահարվում է ապահովության աստիճանը քցել բռնելուց : միայն 0,01 % է ունակ սիրահարվել և ամուսնանալ աղքատ մարդու հետ, այն էլ ինչպես և նշեցի, հոգու խորքում փոշմանում է :

 

Արամազդ Բացահայտունի