Վերջին տարիների քաղաքական իրադարձությունների մասին արաբական աշխարհում և Ուկրաինայում հնչում են տարբեր կարծիքներ:Կուզեմ անդրադառնաԼ մի բանի այդ կարծիքների հետ կապված:Շատ ես լսում հեղափոխություն տերմինը,իսկ ուկրաինական դեպքերի հետ կապված նաև խունտա տերմինը:Նախ սկսենք նրանից,թե դրանք ինչ են նշանակում:Հեղափոխությունը քաղաքական կատեգորիայում նշանակում է,երբ ժողովրդական մասսաների ճնշման կամ բռնի պարտադրանքի տակ փոխվում է պետական կառավարման ձևը,կամ կարգը,օրինակ՝ միապետությունը դառնում է հանրապետություն և այլն:Իսկ արաբական երկրներում միայն Լիբիայում է եղել հեղափոխություն,որովհետև այնտեղ ուղիղ ժողովրդապետությունը դարձավ սովորական հանրապետություն:Ուրեմն արաբական երկրներում և Ուկրաինայում չեն եղել հեղափոխություններ,այլ՝զինված հեղաշրջումներ,անկախ նրանից դրանք ժողովրդի կամքով են թե ոչ,միևնույնն է կոչվում են հեղաշրջում: Իսկ ինչ վերաբերում է խունտա տերմինին,որ հաճախ օգտագործում են ռուսները և ռուսամետները:Խունտան դա զինվորականների խմբից կազմված իշխանություննէ,որը գրավել է այդ դիրքը ռազմական հեղաշրջման միջոցով:Ուկրաինայում միգուցե եղել է զինված հեղաշրջում,բայց ոչ ռազմական հեղաշրջում:Զիվորականները չեն կատարել հեղաշրջում այլ՝ զինված քաղաքացիական անձանց կողմից,որոնք դա արեցին ժողովրդական հուզումների արդյունքում:Այսպիսով մոռացեք Լիբիայից բացի այլ արաբական երկրների մասին խոսելիս հեղափոխություն բառը,իսկ Ուկրաինայի հետ կապված նաև խունտա բառը:

 

Տիգրան Մկրտչյան