Էս պատմությունը, որ պատմելու եմ, ինձ Նյու Յորքի Ժամանակակից Արվեստի Թանգարանի ֆիլիպինցի պահակն ա պատմել ու ասել ա ոչ մեկի չասեմ, բայց չի ասել, որ չգրեմ, ինքը մենակ ասելու մասին ա ասել, իսկ գրելը դե ես գրում եմ ով ուզում ա թող կարդա, հո ինչ-որ մեկին չեմ ասում, պատիս դնում եմ էլի. էդ կարդացողներն են մտածում կարդան թե չկարդան, դրա համար էլ ֆիլիպինցու դեմ որևէ մեղք չեմ գործում:
Ուրեմն էս ֆիլիպինցի պահակը, մի օր թանգարանից դուրս գալուց ինձ բռնացրեց ու հարցրեց հայ ես: Ես սկզբից վախեցա ասեմ հայ եմ, բայց հետո մտածեցի, որ էս անկապը գիտի հայերի մասին, նշանակում ա կարողանում ա տարբերել հայերին, դրա համար էլ խոստովանեցի ազգությունս ու նա սկսեց իր պատմությունը:
Տարավ ինձ ամենամեծ սրահը ու մատը տնգելով Արշիլ Գորկու նկարի վրա ինձ հարցրեց. <Իսկ դու գիտե՞ս ինչի կխվեց էս տղեն>:
Ես ձեն չհանեցի, որովհետև համոզված էի ինչ էլ ասեմ մեկա ինձ սխալ ա հանելու ու պատասխան չստանալով ֆիլիպինցիս շարունակեց:
Ասեց ,թե դուք հայերդ էդ խեղճ տղուն հազար ու մի պրոբլեմ եք վերագրում, որ իբր ցեղասպանության պատկերներ էր աչքի առաջ գալիս, կամ ձեռքը ավտովթարից վնասել էր ու չէր կարողանում նկարել, դրա համար էլ ինքն իրան սպանեց, կամ որ արհեստանոցն էր այրվել, նկարներն էլ հետը, դրա համար էլ չդիմացավ ցավին, կամ էլ փող չուներ ու ընտանիքին էչր կարողանում պահել դրա համար էլ որոշեղ կյանքին վերջ տալ:
Դրանք սաղ սիքտիրջի պատճառներ են: Էդ տղեն սովից ու ծարավից բեթար բաներ էր տեսել, նկար վառվելուց ու ձեռք ջարդվելուց դաժան օրեր էր ունեցել ու հաստատ Նյու Յորքում տարին մի հատ նկար էր վաճառեր, մի տարի աղայի պես կապրեր, նենց որ էդ ասածները սաղ դատարկ ու անտրամաբանական խոսակցություններ են:
էն տղեն ում ձեռերի մեջ իր մայր էր մահացել, դժվար կյանքի քամիներից ընկներ, իսկ ցեղասպանության հարցն էլ ինքն իր համար վաղուց էր լուծել, իրեն հայ չհամարելով, որովհետև հայ հայրը իրեն ու մորը անտեր թողել էր Վանում ու գնացել արտագնա աշխատանքի, էնտեղ էլ ամուսնացել ու թազա ընտանիք կազմել՝ անտեր թողել իր հողն ու ջուրը, ընտանիքն ու օջախը , դրա համար էլ երբ թուրքերը եկել էին, գյուղում ոչ մի չափահաս տղամարդ չէր եղել, որ գոնե եղան բարձրացներ ու թուրքի դեմը կանգնել: Էդքան բանը տեսնելուց հետո ի՞նչ ցեղասպանության մասին ա խոսքը:
Ինքը սկի իրա անունը չէր ուզում որևէ մեկը իմանա Ոստանին, չէ մի չէ, Բոստանիկ...
Ես արդեն չդիմացա ու էդ ֆիլիպինցուն ասցի, հերիք ա տուֆտես: Բան գիտես ասա, թե չէ ես էլ մի հատ ֆիլիպինցու մասին մի բան կիմանամ ու կգամ կպատմեմ ու դու մանթո կընկնի:
Ֆիլիպինցին ինձ համբերության կոչ արեց ու ասաց որ էս պատմությունը Գորկու հարևանի խոտ հնձողն ա պատմել, որ լսել ա Արշիլի ու իրա կնգա խոսակցությունը:
Գորկիս մի օր կնգան բռնացրել ա բոզության վրա ու ուզեցել ա սպանի, բայց էնքան չի սիրել որ սպանի, դրա համար էլ ծեծել ու վռնդել ա տնից: Հետո հասկացել ա, որ իր պատկերացրածից ավելի շատ ա սիրում ու հետ ա կանչել կնգան, կնիկն էլ երբ վերադարձել ա, Արշիլը հասկացել ա, որ կնգան ներելով ինքնիրեն չի կարողանում ներիել, ու քանի որ իր պատկերացրածից ավելի շատ ա սիրել կնոջը, բայց էնքան չի սիրել որ նրան ների, բայց ինքն իրան էլ էնքան ա սիրել որ չի կարողացել ինքնիրեն ների, որ ներել ա իր բոզություն արած կնգան, որոշել ա գնա ու անտառում կախվի:
Ու մեկ էլ էն ձեր պատմած Մասիս սարը, վանա տարեխը, Ղարսի խորովածը, Իշլի քյուֆթան ու Խանըմ գյոբեն, դրանք սաղ կարաս մոռանաս, իսկ իրականում, երբ մարդ սիրում ա, ու էնքան շատ ա սիրում, որ ներում ա, բայց ներելուց հետո չի կարողանում ինքն իրան ների, էդ ժամանակ մարդը դատապարտված ա մահվան:
Բայց գոնե մի քիչ քիչ սիրեր, կամ էլ մի քիչ ավելի շատ, որ կարողանար նաև ինքնիրեն էլ ներեր:
Ափսոս տղան

 

Առաքել Սեմիրջյան