Ամեն օրվա պես մի ձու ա էլի, մի երկու թարխունի հետ փաթաթեք լավաշի մեջ ու առավոտյան սուս-փուս, կարևորը՝ հանգիստ խղճով կերեք...Ինչ եք ծանրացնում...
Մեկ է, ուտենք թե՝ ոչ, ուզենք թե՝ ոչ, Աստված մեզ հետ է...
Բայց, на всякий случай, ճիշտը ուտելն է. համ կգոտեպնդվեք, համ էլ, ո՞վ գիտե, գուցե իրոք այդ սոխի կլեպով կարմրած ձուն ինչ-որ բան փոխի մեր հասարակական-քաղաքական անձնական, հոգևոր կյանքում.....
Քսան տարի է եռանդուն կարմրացնում և ուտում ենք այդ բազմազան և բազմագույն ձվերը... էս անգամ ինչու՞ բացառություն անենք...
Բայց հիշենք, որ կերած կարմրաձուն չէ,որ պիտի զարդարի մեզ և մեր հոգևորը..
Օրը չիջեցնենք ձվի և սոսկ այն հապճեպորեն կլանելու մակարդակի...

 

Սուսաննա Բաբաջանյան