Ուզում ես ունենալ,ոչ ապազգային հարենասեր սերունդ?սկսիր նրա լսած երաժշտության և երգերի ընտրությունից,սկսիր տանից,մանկապարտեզից երաժշտական ճաշակի վրա ազդել:Սկսիր այնպես անել,որ նա ռազմաշունչ հայրենասիրական երգեր լսի,ոչ թե արտասահմանյան երաժշտություն՝ռոք,ռեփ ,կամ օտարի ազգային երգերը:Այնպես արա,որ նա սիրի ժողովրդական երգեր և ազգագրական երգեր:Ասեմ ինչու եմ այդպես մտածում:Նախ երկու խոսք երաժշտության և երգի ազդեցության մասին մարդու բնավորության և հոգեվիճակի վրա: Բոլորս էլ նկատել ենք,որ երաժշտությունը ունի հատկություն տրամադրություն ստեցծելու կամ փոխելու?վստահ եմ,որ նկատել եք:Երաժշտությունը անկախ կլանված կամ ուղղակի լսելուց ազդում է մեր տրամադրության վրա ՝ կտրելով մի պահ իրականությունից և ստեղծելով իրականության պատրանք երգի կամ երաժշտության համապատասխան.օրինակ՝ռեփ լսելիս սկսում ես կտրվել ամեն ինչից և շարժումներ անել երաժշտությանը համապտատասխան,իսկ բառերը տպվում են ուղեղիտ մեջ և քիչ քիչ հայացքներդ են ձևավորվում համապատասխան ձևով,ավելացնելով շատ երգերի դեպքում ագրեսսիվություն,բողոք,իսկ մտքումդ շատ երգերի դեպքում հանցավոր ցանկություններ ՝սպանել,վառել,թալանել:Դասական ես լսում սկսում ես իրականությունից կտրվել,հանգստանալ,բարիանալ:Ռազմահայրենասիրական երգի ժամանակ սկսում ես հպարտանալ ազգովդ,հայրենիքի մասին մտքերի վրա ես կենտրոնանում,սկսում է էմոցիոնալ հայրենասիրական պոռթկում և այլն,բայց բացասական է ազդում երբ լսում ես ջարդերի մասին.հակառակ տրամադրություն,տրամադրվածություն և հոգեվիճակ է ստեղծվում,իսկ ոմանց մոտ վրեժի կատաղի ցանկություն: Այս ամենի դեպքում կա մի բան,որ բոլորտ կասեք ինձ հետ եղել է.պատահում է մի երգ կամ երաժշտություն երկար ժամանակ ոչ լսել ես,ոչ մտածել ես նրա մասին,բայց մի ամբողջ օր գլխումդ պտտվում է:Այդ գլխումդ պտտվելը նշանակում է,որ անկախ քեզանից այն ազդում է ենթագիտակցությանդ վրա և իր մասին հիշեցնել է տալիս ժամանակ անց:Այն կարող է տրամադրություն ստեղծել,անգամ մտածելակերպի վրա ազդել:Երգ կամ երաժշտություն լսելուց առաջ մտածեք թե ինչ եք լսում,իսկ լսելուց հետո հիշեք ասածս և կ համոզվեք,որ այդպես է:Նաև ինչպես գիտենք մարդու ինքնատրամադրումը կարող է ազդել նրա առողջական վիճակի կամ գործերի վրա՝լավ կամ վատ՝կախված ինչպես է իրեն տրամադրել:Օրինակ՝ երբ սիրահարված ես ու տխուր ,ողբաձայն երգեր ես անընդհատ լսում դժբախտ սիրո մասին.իմացիր ուզածիդ չես հասնի.ուրախ,հաջողակ սիրո երգեր լսիր,որ իրականությունից կտրվելուց հետո վերադառնաս այստեղ ունենաս դրական լիցքեր: Այսպիսով նկատած կլինեք նաև,որ կան մարդիկ,որ լսում են միայն մեկ ոճի երգեր և ուղակի տագնապալից վատ են զգում,երբ ուրիշ ժանրի երգ երաժշտություն են լսում:Դա նշանակում է,որ արդեն այդ ժանրը տպվել է նրա ենթագիտակցության մեջ,ու ստեղծել բնավորություն,նախասիրություններ.նրանց ձևավորված բնավորության և նախընտրելիության վրա ազդելը շատ դժվար է,եթե չասենք՝ անհնարին: Անդրադառնանք երեխաներին:Ընտրիր ծնող ինչպիսի երեխա ես ուզում ունենալ և սովորեցրու նրան մանկուց համապատասխան երաժշտություն ու երգ լսելուն:Ընտրիր պետություն ինչպիսի քաղաքացի ես ուզում ունենալ և մանկապարտեզից մինչև հեռուստառադիո եթեր տուր նրան այդ երաժշտությունը: Նկատած կլինեք ավագ սերնդի կարոտը առ ԽՍՀՄ.նրանք մանկուց սովետական կարգերը և լենինին գովող երգեր են լսել և երգել:

 

Տիգրան Մկրտչյան