Այսօր Մոսկվա կինոթատրոնում կազմակերպաված էր մեծ Հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մասին պատմող վավերագրակամ ֆիլմի ցուցադրություն: Մի ֆիլմ,որը դեռ 11 տարի առաջ' 2003-ին, Հոլիվուդում արժանացել է լավագույն վավերագրական ֆիլմ մրցանակին, իսկ մեզ մոտ այն 11 տարի հետո ցուցադրվում է անհատ բարեգործների շնորհիվ: Սա ևս մեկ անգամ խոսում է նրա մասին, որ պետություն չունենք, որ մեր երկրի կարևոր պոստերը զբաղեցնողների համար այգային արժեք հասկացողությունը նույնացվում է թաթուլների ու հուշարձանները օբյեկտների վերածելու հետ: Արամ Խաչատրյանի մասին ֆիլմը նայելուց հետո դահլիճը լքողների մեջ շատ էին թաց աչքերով մարդիկ, դրանք ցավի, վիրավորանքի, հպարտության, մոռացված ունեցածը ուշ արժևորելու արցունքներ էին: Այդ ֆիլմը դիտելու կարիք ունի ցանկացած Հայ: Այդ դիտումից հետո առավել սրվում է ազգային ինքնաարժևորումը. Հերթական անգամ փաստում ես, որ ազգերի համաստեղությունների մեջ դու քո հպարտ տեղն ունես, որ դու իրավունք չունես ընկրկելու, որ դու դատապարտված ես ապրելու հաղթելով բոլոր դժվարությունները: Մենք դեռ աշխարհին ու մեզ լիքը տալու բան ունենք

 

Վարդան Հակոբյան