Մի հետաքրքիր բան եմ նկատել վերջերս:Երբ Յանուկովիչը դեռ Կիևում էր իսկ Մայդանում մարտեր էին փողոցային,համացանցում <<թեժ մարտեր>>էին ընթանում հայ եվրոպամետների և ռուսամետների միջև:Երբ Մայդանը հաղթեց հայ ռուսամետները ագրեսսիվ պահվածքով պնդում էին,որ կատարվել է ապօրինի հեղաշրջում,իսկ եվրոպամետները ցնծում էին:Երկուսն էլ մեր դարդերը թողած Ադրբեջանի երկարամյա դաշնակցի դարդերով էին ապրում,իսկ արդյունքում երկուսն էլ սխալ էին,արանքում միայն հայերով իրար հետ էին վատամարդ դառնում:Հիմա երբ զգացվեց,որ նույն սցենարով ռուսամետ արևելյնա Ուկրաինան է ոտքի ելել եվրոպամետների ձայնը -ծպտունը չի լսվում,իսկ ռուսամետները ցնծում են:Այ ռուսամետներ ջան ինչ եք ուրախացել?ձեր սիրելի ռուսամետ Ուկրաինան էլ մի բարի օրի չի:Արդյունքում երկուսդ էլ մոռանում էիք քաղաքացիական պատերազմի նախադրյալների մասին,իսկ չեիք հաշվարկել,որ երբ սկսվեց, պայթելու է հակասությունը երկու Ուկրաինաների միջև և երկիրը կիսվելու է լավագույն դեպքում?

 

Տիգրան Մկրտչյան