Էլեկտրոնային կառավարման gov.am կայքում տեղադրվել է արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի վերջին որոշումներից մեկը։ Ապրիլի 8-ին, երբ նա վարչապետի պաշտոնակատար էր, ստորագրել է 268-Ա որոշումը, որով «Երկարամյա, համատեղ եւ արդյունավետ աշխատանքի համար» վարչապետի հուշամեդալներով եւ անվանական ժամացույցներով պարգեւատրել է ավելի քան 3 տասնյակ անձանց։
Նրանց թվում են կառավարության աշխատակազմի՝ երեկվանից այլեւս նախկին ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, առայժմ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը եւ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը, Աժ պատգամավորներ Գագիկ Մինասյանը եւ Սամվել Նիկոյանը, էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը եւ ֆինանսների փոխնախարար Լիանա Հունանյանը։
Պարգեւատրվել են նաեւ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Սուսաննա Տոնոյանը, վարչապետի օգնականներ Միհրան Հակոբյանը, Հայկ Թութունջյանը, Սուրեն Սարգսյանը։ Վերջիններս Տիգրան Սարգսյանի հրաժարականի դիմում գրելուց հետո նույնպես հրաժարականի դիմումներ են գրել։ Պարգեւատրվածների ցանկում կան պետական տարբեր գերատեսչությունների աշխատակիցներ։ Կան նաեւ մարդիկ, որոնց անունների դիմաց որեւէ պաշտոն նշված չէ: Հետևաբար, ովքեր են նրանք, ինչպիսի երկարատև ու արդյունավետ համատեղ աշխատանք են իրականացրել նախկին վարչապետի հետ, որ արժանացել են այսպես ասած հրաժեշտի հուշանվերի: Եվ առհասարակ ինչ տրամաբանությամբ են արժանանում նման նվերների, ինչքան արժեն այդ նվերներից յուրաքանչյուրը, ում հաշվին է վերջապես Տիգրան Սարգսյանը նման առատաձեռնություններ թույլ տալիս, որ ասենք լրիվ «ինկոգնիտո»

Նարեկ Գալստյանին, Արմեն Վարդանյանին, Արմեն Ալեքսանյանին Արմեն Մխիթարյանին, Էդգար Աղախանյանին, Անդրանիկ Եղիազարյանին, Նարեկ Ասլանյանին, Տիգրան Հովակիմյանին, Գևորգ Շարոյանին, Հայկ Կարապետյանին, Գևորգ Ասլանյանինօրինակ պարգևատրում է անվանական ժամացույցներով: Ու ուներ արդյք դրա իրավունքը և ինչու չի ներկայացրել իր գործունեության հաշվետվությունը նախկին վարչապետը թեկուզև նման առատաձեռնությունների մասով, որ կոչվում է «հարսի ....-ով փեսին լավություն անել»:

 

Հարություն Հարությունյան