Այս զրույցում կխոսենք զատիկի մասին:
Զատիկ բառն առաջացել է զատել բառից, որ նշանակում է «կտրել, բաժանել, անջատել, ջոկել, առանձնացնել». զատել = զ + հատել: Զատիկը հրեական տոն է. կատարվում է ի հիշատակ եգիպտական գերությունից հրեաների դուրս գալու (զատվելու) և Կարմիր ծովն անցնելու: Եբրայերեն պասեք (բիսախ) բառից է, որ նշանակում է «անցք, անցարան»: Հիշենք, որ Կարմիր ծովը բացվեց և անցարան դարձավ եգիպտացիներից փախչող հրեաների համար:
Զատիկ է կոչվում նաև այն գառը, որ մորթում են զատկին, նմանությամբ այն գառների, որ հրեաները Եգիպտոսից դուրս գալու գիշերը մորթեցին ու կերան: Այդ գառների արյունով նրանք ներկեցին իրենց դռները, և հրեշտակը չմտավ նրանց տները, այլ միայն եգիպտացիների, և մորթեց նրանց բոլոր անդրանիկ զավակներին:
Հետագայում գառներ զոհաբերելը (մատաղելը) սովորույթ դարձավ. գառը պետք է լիներ անարատ, արու և մեկ տարեկան: Ամեն տուն մորթում էր և, եթե չկարողանային ամբողջովին ուտել, ապա կարելի էր տալ հարևաններին: Գառան ոչ մի ոսկոր չպետք է կոտրվեր. մնացորդներն այրում էին: Սա էլ այսօրվա մատաղն է:
Հիշենք, որ առաջին մատաղը Աբելն արեց:
Զատիկ է նաև քրիստոնեական տոնը՝ ի հիշատակ Քրիստոսի հարության, որ տեղի ունեցավ հրեական զատկի օրը և փոխարինեց այդ հին զատկին:
Հիշենք, որ Քրիստոսը իր կյանքի վերջին տարում զատիկը կատարեց իր աշակերտների հետ այն օրը, երբ պետք է սկսվեր իր խաչելությունը: Քրիստոսը զատկական գառ համարեց իր անձը, և հրեաները որպես Աստծու գառ զոհաբերեցին, մատաղ արեցին Քրիստոսին: Զատկի օրերին քրիստոնյա սպանելու սովորույթը մինչև վերջերս պահպանված էր հրեաների մեջ:
Հացն ու գինին, որ կային վերջին ընթրիքի ժամանակ, խորհրդանշում էին Քրիստոսի մարմինը և արյունը, որ Քրիստոսը տվեց հրեաներին ի մահ մատնելու:
Ըստ քրիստոնեական հավատի, Քրիստոսը իր մարմնով մեղքից զատեց աշխարհը և մարդկանց՝ հանուն փրկության:
Իսկ ձուն կարմիր ներկելը խորհրդանշում է թե՜ Կարմիր ծովը, թե՜ Քրիստոսի արյան գույնը:
Փաստորեն, քրիստոնեական զատիկը ինչ-որ իմաստով պատվաստ է հրեական զատկի տոնին:


ՎԱՍ