Այսօր լրագրողներից մեկն ինձ հարցնում էր անցնող կառավարության ամենահաջողված երեք նախարարների կամ նրանց հավասարեցված պաշտոնյաների մասին:
Ոչ ոքի թերագնահատել չեմ ուզում, սակայն առավել արժեքավոր եմ համարում ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ու ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի գործունեությունը:
Հուսամ, որ այս մարդիկ կշարունակեն պաշտոնավարել' հանուն մեր երկրի ու բոլորիս անվտանգության:

 

Սուրեն Սուրենյանց