Մարդի՛կ, չէ՞ որ ես ձեզանից շատ բան եմ սովորել: Ես իմացա, որ յուրաքանչյուր ոք ցանկանում է ապրել լեռան կատարին՝ գլխի չընկնելով, որ իսկական երջանկությունը նրան սպասում է վայրէջքի ժամանակ: Ես հասկացա, որ երբ նորածինն առաջին անգամ իր փոքրիկ թաթիկով բռնում է հոր մատը, նա այն բռնում է մեկընդմիշտ: Ես հասկացա, որ մարդը մարդուն վերից վար նայելու իրավունք ունի սոսկ այն նպատակով, որպեսզի օգնի նրան ոտքի կանգնելու:
Այնքա՜ն բան եմ ես ձեզանից սովորել, բայց, ճիշտն ասած, այդ ամենի օգուտը քիչ է, որովհետև դրանցով լիքը լցնելով սնդուկը՝ ես մեռնում եմ...
ԳԱԲՐԻԵԼ ԳԱՐՍԻԱ ՄԱՐԿԵՍ

 

Անահիտ Բոստանջյան