Հետաքրքիր զուգադիպությամբ իմացա, որ hetq.am ընդդիմադիր համարում ունեցող կայքը դատի է տվել pressident.am բացահայտ ընդդիմադիր էլեկտրոնային լրատվամիջոցին' նյութերի անբարեխիղճ օգտագործման մեղադրանքով: Սա այն դեպքում, երբ օրեր առաջ կայքերից մեկի սխալմամբ կամ հակերային հարձակման հետևանքով մասսայականացված ինֆորմացիան խիստ բարեխիղճ կերպով, որպես Հետք-ի սեփական լրատվություն, հայտնվեց կայքում, որից հետո սույն լրատվամիջոցի խիստ "բարեխիղճ' խմբագիրը ստիպված էր կցկտուր պատճառաբանություններով փոխել հրապարակված տեքստը: Այսինքն ինչ է ստացվում, բարեխիղճ լրատվամիջոցը այն է, ով կարողանում է, կներեք արտահայտությանս, համոզիչ ''կռուտիտ'' լինել ուրիշի աշխատանքը յուրացնելու դեպքում, իսկ ով սխալվել է և սույն ''բարեխիղճին'' պատշաճ հղում չի տալիս' դատ ու դատաստանի առաջ է կանգնում?
Տարիներ շարունակ լրատվական դաշտում խնդիրները լուծվել են փոխադարձ հարգանքի և քննարկումների միջոցով: Հիմա հայտնվել է մի այր, որ դատի է տալիս երկու լրատվամիջոցի' pressident.am-ին և 1in.am-ին և բառացիորեն օրեր անց բարեխղճորեն ցրում է մեկ այլ գործընկերոջ նյութը: Սա ոչ այլ ինչ, քան աչքակապություն և դաշտում արատավոր վարքագիծ ներմուծելու փորձ չես կարող կոչել:
Ինչ է, Էդիկ Բաղդասարյանը այդ մի քանի կոպեկներով է մտադիր լրատվամիջոց պահել? Այն դեպքում, երբ դատի է տրվել նորաստեղծ մի կայք, որի նորաթուխ ադմինիստրատորները կարող էի ն և սխալվել, ունենալ թերացումներ: Մարդիկ չէ? որ սխալների վրա են սովորում? Փոխանակ օգնելու, որ կայանան դաշտում հատուկենտ անկախ, ընդդիմադիր լրատվամիջոցները, փորձում եք հոշոտել? Ում ջրաղացին ես ջուր լցնում, Էդիկ: Թե ֆինանսավորողներդ հրաժարվել են քեզանից? Չար ու բարի լեզուները բազմաթիվ բարերարների անուններ են նշում, որոնք նպաստել են ''անկախ'', ''օբյեկտիվ'', ''հետաքննող'' լրատվության փարթամացմանը: Լրատվամիջոցների համերաշխություննը թույլ չի տվել հետաքննել ''հետաքննողների'' իրական կերպարը: Բայց, հավանաբար, ժամանակն է իրերը իրենց անուններով կոչելու...
Բարեխղճվեք, հետո բարեխղճություն պահանջեք: Եթե ոչ' բարի գալուստ այն բոստանը, որտեղ ինքներդ նետեցիք առաջին քարերը...

 

Հրայր Մամիկոնյան