Ուկրաինան կլանելուց հետո Ռուսաստանը կանգ չի առնելու. հաջորդը լինելու են Մոլդովան ու Ադրբեջանը: Մոլդովայի պարագայում էլի կգործարկվի ուկրաիանական սցենար՝ ռուսախոս բնակչության ու Գագաուզիայի պաշտպանության պատրվակով կհրահրվի կամ հեղաշրջում, կամ էլ ինտերվենցիա, ընդ որում, որքան էլ արևմտամետ հայացքների տեր մարդիկ հակառակը պնդեն, Մոլդովայում ամեն ինչ ավելի հեշտ կանցնի, քան Ուկրաինայում: Սակայն անձամբ մեզ ավելի հետաքրքիր է Ադրբեջանի հետագա ճակատագիրը:
Ակնհանյտ է, որ Ռուսաստանը Ադրբեջանին «Անտեր» չի թողնելու զբաղվելու սուլթանատի հետ անպայամանորեն: Ակնհայտ է նաև, որ այս հարցում Ռուսաստանը անկասկածորեն դիմելու է Հայաստանի օգնությանը և այստեղ արդեն հարցը անմիջականորեն կապված մեր շահերի հետ:
ԿԿարելի է մեծ վստահությամբ պնդել, որ Ալիևը հեշտուհանգիստ չի պատրաստվում հանձնվել Ռուիսաստանի քմահաճույքին: Ակնհայտ է նաև, որ Արևմուտքն ու Թուրքիան ևս չեն պատրաստվում լռել, երբ բանը հասնի գործողություններին: Այ այստեղ էլ սկսվում է ամենահետաքրքիրը: Ես երկու հավանական սցենար եմ տեսնում.
1. Ամենաանարյունը. Ռուսաստանը ճանաչում է ԼՂՀ անկապությունը և հանրաքվե է անցկացվում, որով Արացախը միանում է Հայաստանի հանրապետությանը, իսկ անվատնգության երաշխիքների նկատառումներով ՀՀ նոր սահմանին համատեղ կամ մասնակի կարգով հայտնվում են ռուս «խաղաղապահներ»: Ալիևը երբեք ու ոչ մի պարագայում ռիսկ չի անի պատերազմի բռնվել Հայաստանի ու առավել ևս Հայաստանի ու Ռուսաստանի հետ: Դրան հետևում են նոր շանտաժներ ու ակտիվացնում են անջատողական տրամադրությունները թալիշներ ու լեզգինների շրջանում, ինչպես նաև անկայունություն է մտցվում հենց թյուրքական հատվածի մեջ՝ Ռուսաստանից զանգվածաբար ադրբեջանցիների արտաքսման միջոցով: Ալիևի ռեժիմը ի վերջո չի դիմանում ու տեղի է տալիս, դառանլով լրիվ լոյալ Ռուսաստանին ու ընդունում կորուստները, կամ էլ համառում է ու տրոհվում է մի քանի մասերի: երկու դեպքում էլ մենք շահեկան դիրքերում ենք:
2. Արյունահեղությունով. հրահրվում է նոր Արցախյան պատերազմ, որտեղ ռուսաստանը սատարում է մեզ՝ ինչպես ռամամթերքով, այնպես էլ քաղաքականապես՝ ապահովելով մեր ճակատը զենքով, իսկ թիկունքը՝ անվտանգության երաշխիքներով: Մենք այնքն են առաջ գնում, մինչև Ադրբեջանը 1994 թվականի օրինակով զինադադար է խնդրում, Ռուսաստանը հանես է գալիս միջնորդի դերում ու կնքվում է խաղաղության պայամանգիր, որով մեզ անցնում են Արցախն ու նոր ազատագրված հողեր, իսկ ադրբեջանը դառնում է ռուսաստանի հմուտ խամաճիկ: Ավելի արդյունավետ լինելու համար չի բացառվում նաև Ռուսաստան-Հայաստան-Իրան առանցքո ռաղզմաքաղաքական դաշինք ու այս սցենարից կարող են օգտվել նաև Իրանն ու հենց Ռուսաստանը՝ այդ թվում նաև տարևածքային աննեքսիաներով:
Այս պահին գուցե մի քիչ ֆանտաստիկ են թվում այս սցենարները, բայց եթե մենք գործենք խոհեմ և ճիշտ ու չկրկնենք 1919-1920 թվականների սխալները, ապա անկասկած կարող ենք մեծ ձեռքբերումներ գրանցել Ռուսաստանի հզորացումից: Կամ էլ էլի կարող ենք գոռալ-գոչել, որ Անտանտը մեզ կփրկի ու վերջում էլի մեծ արյունի ու կորուստների գնով մի կերպ կոտրած տաշտակի արժանանանք:

 

Գեղամ Ասլամազյան