Դե հիմա նախորդ ստատուսում նշված չափորոշիչներով մոտենանք հայ գրողների առաջնորդ մելիտոնին, պովետ վիոլետմարինեին, կամ մյուսներին, լիքն են․․․ Նրանցից ո՜րն է տեղյակ ասվածից, ո՞րն է մի մնայուն գործ ստեղծել։
Խեչոյանը մահացավ, նոր իմացանք, որ նման գրող ենք ունեցել։ Ռուբեն Հախվերդյան, Վահրամ Սահակյան, Վարդան Պետրոսյան, էլի կան, հիսունն անց են, ոչ մի կոչում չունեն․․․․
Ինչո՞ւ են տաղանդին ետ շպրտում, իսկ բեզդառնիներին նստացնում նրանց համար ի վերուստ սահմանված տեղը։
Շատ պարզ պատճառով, բնակտոր տաղանդը միշտ օպոզիցիա է, միշտ ընդդիմադիր, նա ա ն ղ ե կ ա վ ա ր ե լ ի է՝ հիշենք գեղարվեստի համաշխարհային պատմության հսկաներին՝ Գոյա, Մոդիլյանի, Տոլստոյ, մերոնցից՝ Շանթ, Բակունց, Չարենց։
Իսկ թափոնը հաճույք է ստանում, և ինքնահաստատվում օգտագործվելուց, կռճոններ լափելուց, ու դատարկ ճամարտակելուց։ Նա կոնֆորմիստ է, պատրաստ ամեն ինչի, նա անհատականություն չի, ասելիք չունի, չունի թեմա․․․

 

Անահիտ Մարգարյան