Նորություններ սոցիալական մեդիայից։։։։։

Այսօր նույնիսկ սոց․ կայքերը իրենց ներդրումները անում են այնպիսի ֆունկցիաների մշակման և զարգացման մեջ, որոնք օգտատերերին վիրտուալից կբերեն իրականություն։

Ֆեյսբուքը շուտով կներկայացնի իր նոր ֆունկցիան, որը կկոչվի Nearby Friends

Այս ֆունկցիան կօգնի գտնել friend list-ից այն ընկերներին ովքեր գտնվում են ձեր մոտակայքում։ Ֆունկցիան կառավարելի է օգտատիրոջ կողմից, և կարող է օգտատերը որոշել իր հասանելիությունը։ Եթե դուք միացնեք ֆունկցիան, ապա դուք կտեղեկանաք, թե ձեր ընկերներից ովքեր են մոտ գտնվում ձեզ (եթե նրանք կիսում են իրենց location-ը ձեզ հետ), կապ կհաստատեք նրանց հետ և կհանդիպեք միմյանց։ Օրինակ, եթե դուք ցանկանցում եք գնալ կինոթատրոն, սրճարան, կամ ուղղակի ունեք կես ժամ և ցանկանում եք հանդիպել ձեր որևէ ընկերոջ հետ, ապա դուք կարող եք տեսնել, թե նրանցից ով է գտնվում ձեզ ավելի մոտ, և պայմանավորվել հենց նրա հետ։
Ֆունկցիան նաև հնարավորություն է տալիս օգտատիոջը ընտրել այն խմբերը, ում նա ցանկանաում է հասանելի լինել, օրինակ՝ your friends, close friends, կամ specific friends list։
Nearby Friends-ի միջոցով կարող եք կիսվել նաև ձեր location-ով։

Nearby Friends-ը այլ բազմաթիվ հնարավորություններ է տալիս միմյանց հեշտ գտնելու, և ձեր ընկերների շարժին հետևելու, իմանալու, թե նրանք որտեղ են այս պահին,խորհուրդ տալ նրանց թե ուր գնան։

Ֆունկցիան արդեն մի քանի շաբաթից հասանելի կլինի android-ներում և ios-ներում, դեռ Ամերիկաբնակ օգտատերերի համար։

Հեղափոխական հնարավորություն է :::

Պապիկյան Տարոն