Ուղղակի մի ճշտում, ՕԵԿ-ի վիճակի պահով:
Կառավարությունը ձևավորվում է վարչապետի նշանակումից 20 օր հետո, այսինքն ապրիլի 23-25-ին է վերջնաժամկետը:
ՕԵԿ նախագահի մամլո ասուլիսը լինելու է 25-ին: Ինչու? Որովհետև նա հույս ունի որ մի թուլափայ կտան մինչև 25-ը:
Ու իր կուռ շարքերից խոսողը մի հատ չի ասում, թե ոնց եղավ որ 3 նախարար ոնց մտան իր ձևական կլուբը, տենց էլ դուրս են եկան նույն պահին, պաշտոնները պահպանելու համար:
Ու ով չգիտի ասեմ, որ այս վիճակը երկրորդ անգամն է նրանց մոտ: Այսպիսի առնետավազքի վիճակ այդ հորինածների մոտ եղել է արդեն մեկ անգամ, երբ ԱԺ նախագահի պաշտոնից հեռացավ ԱԽՔ-ը: Դե վառ օրինակներից մեկը այսօրվա Գյումրու քաղաքապետն է, նախկին ՕԵԿ-ական, հիմա էլ ԲՀԿ-ական:
Սա մարդու որակ է:

 

Արթուր Ղազարյան