Քանի որ ՕԵԿ-ով համալրված «ոչիշխանականների» շարքերը ներառում են այսօր 59 + 3 /անկախ պատգամավորներ/, ապա քաղաքագիտական վերլուծության արդյունքը պետք է իրեն ուշացնել չտա մոտ ապագայում: Խոսքն ընդամենը 4 մարդու մասին է, ինչը միլիոնավոր կարողությունների տեր անձի համար պետք է որ որևէ դժվարություն չներկայացնի: Իսկ եթե որևէ մեկը հակաճառի, թե քվազինժդեհականները չեն վաճառվում, ապա դրան կարելի է պատասխանել, որ նրանց գնել պետք չէ, այլ ընդամենը համոզել ճամբարափոխ լինելու, ինչը իրենց էության բնորոշ հատկանիշն է: Բայց եթե, այնուամենայնիվ, նշվածը տեղի չունենա, ապա պետք է ենթադրել, որ քաղաքագիտական վերլուծությունը, դժբախտաբար, ոչ կենսունակ էր:

 


Վախթանգ Սիրադեղյան