Մարդ, ժողովուրդ, ազգ, հասարակություն, մտավորականություն, իշխանություն, պաշտոնյա, քաղաքացի, նախագահ, պետություն ու բազմաթիվ այլ սուբյեկտներ, ոչ սուբյեկտներ ու երևույթներ ենք շփոթած, դրա համար աբսուրդ է ամեն քայլափոխի:
Նախ՝ մարդը, պաշտոնյան, քաղաքացին, նախագահը, պետությունը բոլորը սուբյեկտներ են ու ընդունակ են որոշումներ կայացնելու:
Ժողովուրդը , ազգը, հասարակությունը, մտավոր/ռականությունը, սուբյեկտներ չեն և չեն կարող որոշումներ կայացնել:
ՄԻ քիչ բարդ է իշխանության սուբյեկտ լինելու հարցը: ՄԻ կողմից իշխանության որոշումը դա նրա մեջ եղած կոնկրետ պաշտոնյաների որոշումն է, հետևաբար հավաքական առումով իշխանությունը սուբյեկտ չէ, սուբյեկտ են նրա անդամները, բայց մյուս կողմից էլ երբ իշխանության որոշումը դիտվում է որպես պետական սուբյեկտայնության վկայություն, որով նա հարաբերվում է այլ սուբյեկտների, հետ՝ ներսում ու դրսում, ապա իշխանությունը հանդես է գալիս որպես սուբյեկտ՝ ի դեմս պետության:
Այս նրբության պատճառով, իշխանության անհատները ենթակա են արտաքին միջամտության՝ ասենք լիսկայի պեսների կողմից և պուտինի պեսների կողմից, ինչպես նաև ազգային վրիժառուների կողմից:
Այ այս հարաբերությունների մեջ իշխանության անդամները թիկնապահներով լավ պաշտպանված են ներքին ընդդիմադիրներից ու վրիժառուներից, բայց պաշտպանված չեն լիսկայից ու պուտինից, դրա համար էլ իրենց են ծառայում:
Հետևաբար՝ լիսկան անում է այն, ինչ կարող է անել իշխանության ու քո հանդեպ, պուտինն անում է այն՝ ինչ կարող է անել իշխանության ու քո հանդեպ, որովհետև վերը նկարագրված շարքում դու պարտավոր ես սուբյեկտ լինել, իսկ հանդես ես գալիս որպես քռչ:
Թքած, թե հանդես չես գալիս որպես սուբյեկտ: Բայց մտածում էլ ես որպես քռչ, քարոզում էլ ես որպես քռչ, ու չես թողնում որ դեռ չարատավորված անմեղ սերունդը պարզ նայի հարցերին ու որպես մարդ մեծանա, այլ ոչ թե ողորմելի- ստրուկ, որպիսին դու ես:

Արա Արութունյան