Ռուսաստանը կգրավի Ուկրաինան՝ մի ծայրից-մյուսը և դա կանի համարյա անարյուն, իսկ որպեսզի այդ ամեն էլ ավելի շատ սիմվոլիզմ հաղորդվի, օրինակ Կիևի գրավումը կարվի ասենք թե Մայիսի 9-ին՝ նացիստների դեմ տարած մեր ընդհանուր հաղթանակի օրով:
Մինչև ուկրաինական ու ռուսական լրատվամիջոցները տեղեկատվական պատերազմն են թեժացնում, կոմպետենտ մարմինները իրենց գործն են անում ու եթե ես ինչ որ բան հասկանում ռազմավարությունից ու ռազմական գործից, ապա իրական պատկերը հիմա կայանում է նրանում, որ Հարավ-Արևելքում տեղի ունեցող իրադարձություններն ունեն երկու գերնպատակ. առաջին փուլում շեղեն ուկրաինայի ու համաշխարհային հանրության ուշադրությունը ահրձակման իրական ուղղությունից, իես հետո պլացդարմ ստեղծեն Յանուկովիչի տրիումֆալ վերադարձի համար:
Ռազմական ու ռազմավարական տեսանկյունից ավելի քան տրամաբանական է իրադարձությունների հետագա զարգացումը.
- Ուկրաինան շարունակում է իր առանց այն էլ սակավաթիվ ու դեմորալիզացված բանակի կուտակումը երկրի Արևելքում ու Հաարավ-Արևելքում:
- Այս տեմպերովց արդեն մի քանի օր, իսկ առավելագույնը՝ մի տասը օր անց երկրի արևմուտքում մարտունակ ստորաբաժանումներ համարյա չեն մնա և այդ ժամանակ ռուսների հորդորով խժդժություններ կսկսվեն Օդեսսայում, որոնց հարկ եղած դեպքում կսատարեն Մերձդնեստրում գտնվող ռուսական զորքերը:
- Օդեսան կընկնի առանց որևիցե լուրջ դիմադրության, ինչի արդյունքում Ղրիմյան թերակղզի մեկուսացման մեջ պահող ուկրաինական զորախումըբը ինքը կարող է հայտնվել շրջապատման մեջ:
- Սա մահացու հարված կլինի ուկրաինական բանակի մարտունակության վերջին նշույլների համար և այդ ժամանակ ռուսները ասպարեզ կմտցնեն Յանուկովիչին, ով այդ պահի դրությամբ իսկական հրեշտակ կթվա նոր իշխանությունների ֆոնին ու միանգամից կստանա ուժային կառույցներիչ մեծ մասի աջակցությունը:
- Յանուկովիչին կբերեն Դոնեցկ կամ Խարկով, որտեղից նա կհայտարարի, որ հեղաշրջման արդյունքում իշխանության եկած ուժերին պետք է տապալել ու դրա համար ռազմական արշավ կկազմակերպի դեպի Կիև, որին հարկ եղած դեպքում ուղղակիորեն կաջակցեն ռուսական զորքերը, իսկ քանի որ նոր իշխանությունները արդեն իսկ կորցրել են ցանկացած տիպի մեղսունակություն ու էլ ոչինչ չեն կարողանում անել, ապա նրանց իշխանական համակարգը փուլ կգա թղթե տնակի պես:
- Մնացածը արդեն կլինի դոմինոյի էֆֆեկտի պես. Յանուկովիչը կվերադառնա ու կսկսի լայնածաված լյուստրացիա՝ ռեպրեսսիայի էլեմենտներով: Որպես վարձավճար օգնության համար, նա կանցկացնի հանրաքվե ու Ուկրաինան կդառնա ֆեդերատիվ երկիր, որը անմնացորդ նվիրված կլինի Ռուսաստանին (եթե Յանուկը լրիվ էշ չի ու էսքանից հետո էլ կփորձի սիրահետել Արևմուտքի հետ):
- Արագ տեմպերով Ուկրաինան կմաքսայնացնեն հետխորհրդային տարածքում պրոցեսսների դինամիկան էապես կփոխվի: Այ հիմա կարծես թե պարզ է դառնում, թե ինչպես է պատրաստվում կառուցել Եվրասիական միություն պարոն Պուտինը... ինչ վերաբերում է բանդերականներին ու ազգայնականներին, ապա օհարլկ եղած դեպքում չոր ռեպրեսսիաների ալիք կսկսվի և դրանք կանցնեն ընդհատակ կամ արտասահման, բայց որ Ուկրաիանայում էլ լուրջ դերակատարություն չեն ունենա՝ հաստատ: Իսկ Արևմուտքը այդ միջոցին ստիպված կլինի կծել իր արմունքները, որովհետև այլ բան անել չի կարողանա:

 


Գեղամ Ասլամազյան