Գործարարները գումար են աշխատում մարդկանց խղճի վրա ազդելով: Սա միայն հայ գործարարներին չի վերաբերվում, սա ողջ աշխարհին է վերաբերվում: Բացատրեմ' ինչի մասին եմ խոսում:
Մանկական հագուստի գներին, այո, ես շատ անգամ եմ նկատել, որ մանկական հագուստը, որի ինքնարժեքը շատ ավելի ցածր է մեծերի հագուստի ինքնարժեքից, զարմանալիորեն ավելի թանկ են քան մեծերի հագուստները:
Իհարկե, սա տրամաբանական տարբերություն է, քանի որ ծնողը (կապ չունի ազգությունը) միշտ էլ պատրաստ է իր համար հագուստ չգնել, եթե փող չունի, բայց վերջին կոպպեկը տալ ու երեխային հավուր պատշաճի հագցնել: Իսկ մեր երկրում դա ավելի կարևոր է, քանի որ մեր մայրերն ու հայրերը վերոնշյալիս անժխտելի կրողներն են:
Հաշվի առնելով այսքանը' հարգելի գործարարներ բա կարելի է մարդկանց խղճի վրա բիզնես անել՞՞՞ դուք մարդկանց քցում եք «տուպիկ»' իմանալով որ ձեր այդ «բիզնես քայլը» կանցնի ու երեխու հանդեպ ծնողի սերը օգտագործում եք ձեր բիզնես շահերի իրագործման համար:
ԱՐԴԱՐ չի:

 

Անկախ Հայաստան