ՕԵԿ-ը հերթական անգամ գործուղվեց ընդիմադիր դաշտ:Դա մի պարզ բան է նշանակում . այն, որ ընդիմադիր զանգվածի հնարավոր համախմբման վտանգ են տեսնում նորօրյա գործուղումը արտոնողները:
Նախ այն, որ Հայաստանում բացարձակ դժվարություն չկա հին դերերը նորովի, մի քիչ կոսմետիկ միջոցներով դիմափոխված դեմքերով խաղալը և գրեթե նույն , կամ ավել , մանավանդ որ ժողովրդի մի որոշ մասի մոտ դեռ պահպանվում է ջեմա-մուրաբաների յուրահատուկ համի ու հոտի զգացողությունը:
Եթե սրան էլ ավելացնենք, որ այս դեպքում ի տարբերություն նախորդի կգործի միաժամանակ և կույս մնալու և հաճույքից չզրկվելու հայտնի սինդրոմը, իսկ մյուս կողմից էլ կա համառորեն նույն ոչ իշխանական դաշտից ոչ մի կերպ հրաժարվել չուզեցող ԲՀԿ-ն, որը բնականաբար այդ դաշտում մնալու համար բավականին ռեսուրսներ է վատնել՝ մասնավորապես հակակարկտային կայանների տրամադրումը շատ համայնքների: Բայց այս անգամ այն ոչ միայն վերահաս վտանգից կփրկի համապատասխան համայնքների բնակիչների բերքն ու բարիքը՝ չեզոքացնելով կարկտաբեր ամպերի բացասական հետևանքները, այլ քաղքական իմաստով ընդհանրապես անամպ ու պայծառ կապահովվի խնամի- կառավարության գործունեության հետագա անցնելիք ճանապարհին:

 

Սանասար Կարապետյան