Հեշտ է ամբողջ աշխարհին մեղադրել մեր ազգի գլխին պատուհասած բոլոր դժբախտությունների մեջ :Իսկ մենք մեղք չունենք?:Անշուշտ արտքին մեղավորներ էլ կան,բայց առաջին ու ամենամեծ մեղավորը մենք ենք:Մենք ենք մեղավոր,որ միջնադարում չեղանք միասնական և դարերով չունեցանք պետականություն:Մենք ենք մեղավոր,որ ցեղասպանվեցինք,որովհետև բահ ու գրիչ շատ սիրեցինք,իսկ զենք բռնելը մոռացանք,իսկ ժամանակին այնքան էինք զենք սիրում,որ հարևան երկրները մեզ դիտում էին,որպես պոտենցիալ ագրեսսոր և միշտ գուշակում թե երբ մեր մտքով կանցնի նորից հարձակվել:Մենք ենք մեղավոր,որ մեր երկիրը շենացնելու փոխարեն նախընտրում ենք դեգերել աշխարհով մեկ և շենացնել օտարի երկիրը,որից հետո մի օր խփում են գլխիդ և փախստական ես դառնում ՝ուրիշին թողնելով ստեղծածդ:Ընտրությունը մերն է.կամ լինում ենք թույլ,ոչ միասնական և նորից մորթվում,կամ լինում ենք միասնական ,հավաքված մեր երկրում ու նորից մեզանից են վախենում ու հարգում:Կամ շարունակում ենք դեգերել աշխարհով մեկ՝ շենացնելով օտարի երկիրը,իսկ մի օր թողնում ենք ամեն ինչ և նոր տեղերում զրոից սկսում,կամ Հայաստանն ենք շենացնում և չենք թողնում մեզ վերևից նայել:Բավական չէ դեգերենք և ամբողջ աշխարհով մեկ թողնենք մեր գերեզմանները,որոնց վրա հավանական է խունկ ծխող չի լինի մի սերունդ հետո.արդեն ուրիշ երկրում կլինեն ,էլ ով խունկ ծխի?:Երբ հարցնում են ինչու չես գնում Հայաստանից ասում եմ.ես գնամ պապիս գերեզմանին ով խունկ ծխի?

 

Տիգրան Մկրտչյան