Աշխարհը գլխիվայր:
ՀՅԴ-ն դեռ Շերլոկ քայլեր է անում ու թաքուն է պահում իր կոալիցիա լինել չլինելու հարցը: Հարցազրույցների ժամանակ էլ և՛ նալին է խփում և՛ մեխին: Դե երկար շարունակվել այս ամենը չի կարող, եթե նախարարական պորտֆել է ուզում ուրեմն մոտ օրերս հստակ դիրքորոշումը կիմանանք:
ՕԵԿ-ը դառնում է ընդդիմություն: Այս բառերին ոչ ոք չէր սպասում, բայց ինքը եկավ թաքուն: 2006 ից հետո ընդդիմություն էր իրնչ արեց, որ հիմա ինչ անի: Սա հերթական քայլ է մի քիչ դիրքերը բարելավելու համար: Դե մի երկու հատ ընդդիմադիր խոսք կասի, մի երկու հատ միտինգ կանի, ժողովուրդն էլ կասի ՕԵԿ-ը դվեց ու կգնան նրա կողքը կանգնելու: Բա որ ասում եմ աշխարհը գլխիվայրա պտտվել:
Քառյալը երեկ փակ խորհրդակցություն արեց: Եթե ՀՅԴ-ն դուրս գա քառյակից, մտահոգվելու ոչինչ չկա «Հրաշալի քառյակ» անվանումը կպահպանվի, ՀՅԴ-ն կգրավի ՕԵԿԻ տեղը ՕԵԿ-ը հյդի, վերջին հաշվով բան չի փոխվի: Կարա լինի նաև «Հրաշալի հնգյակ», մի խոսքով դռները բացեք ՕԵԿ-ն է գալիս:
Ռեալ Բարսելոնա արքայական գավաթի եզրափակիչ: Հայ երկրպագուները մոռացել էին քաղաքականության մասին ու պայքարում էին միմյանց դեմ: Արքայական ակումբը տարավ արքայական գավաթը: Շնորհավորում եմ Ռեալ Մադրիդի երկրպագուներին:

 

Էդգար Խաչատրյան