Բայց «նոր սերնդի» ուսուցիչներն իրոք բոց են: Ծանոթներիցս մեկը պատմեց, որ X դպրոցի ուսուցչուհին երեխաներին ասել է, որ Սբ. Զատիկին նախորդող աշխատանքային օրը տնից լավաշ (պարտադիր թոնրի), պոմիդոր, վարունք, ձու, քաղցրավենիք տանեն դպրոց, որ Զատիկը միասին նշեն:
Հ.Գ.1 Երեխաները պիտի մոմ վառեն, որ ուսուցչուհու սիրտը ձմերուկ չի ուզել:
Հ.Գ. 2 Շատ ընտանիքներ դեռ ի վիճակի չեն այս սեզոնին պոմիդոր, վարունգ, կամ ընդհանրապես, ուսուցչուհու քիմքին հաճելի ուտելիքներ գնել: Պատկերացնու՞մ եք այն երեխայի հոգեկան վիճակը, ով դպրոց վարունգ, պոմիդոր... չի տանի:
Հ.Գ. 3 Հոգեւոր դաստիարակության այլ ձեւեր կան, պարտադիր չի ուտուշ-խմուշով երեխաներին կրթել, թե ինչ խորհուրդ ունի Սբ. Զատիկը:

 

Գրիշա Բալասանյան