Հաճախ եմ մտածում՝ ո՞րն է իսկական բարությունը, ո՞րն է իսկական նվիրումը, ո՞րն է իսկական անձնազհությունը...Այս վերջինի վրա մի զարմացեք. երբեմն դա էլ իսկական չի լինում...այլ հանգամանքներն են այդպես դասավորվում...Ո՞րն է իսկապես անանձնական ուրախությունը...
Տարածված կարծիք է, որ բարեկամը բարեկամին պետք է տխրության ժամին....Ես վերապահորեն եմ մոտենում այս կարծիքին.. Ժամին տխրության թշնամիդ է անգամ գալիս ՝քեզ ցավակցում. բայց ահա հաջողությանդ ժամանակ, ուրախությանդ ժամին..Արդյո՞ք բոլորն են ուրախանում քո ուրախությամբ...Բա Մեծարենցն ինչու է Տիրոջից խնդրում տալ իրեն անանձնական ուրախություն..Ռուսթավելին էլ է նույնը խնդրում..ՈւրեՄն...Ուրեմն իսկական բարությունը ուրիշին ուրախացնելն է..Երբեմն նրան կրկնակի ուրախություն տալը ՝հենց ուրախ ժամանակ...Ու նաև՝ .նրան տալը այն, ինչը նա պարզապես չունի, ինչի կարիքը նա զգում է..Անկախ ուրախության կամ տխրության ժամից.....
Սա ամենամեծ նվիրումն է, որին սակավ ընտրյալներն են ունակ...Խոնարհվում եմ բոլոր նման սրտերի առաջ ու ինքս էլ փորձում եմ այդպես ապրել...
Իսկ կզգա՞ն դա ուրիշները, թե՞ ոչ, ի վերջո չեմ կարևորում... Կարևորը ես ինձ լավ զգամ..Կարևորը լավ զգա նա, ով ինձ լավ հոգեվիճակ է պարգևել, պարգևում...Կարևորը սրտից սիրտ անցնող ու հունդ գցող բարությունն է Դա էլ հենց իսկական բարությունն է նույն ինքը ՝ իսկական նվիրումը...իսկ դա արդեն անձնազոհություն է. քանզի այդքան էլ հեշտ ճանապարհով չի լինում այդ ուրախության անցումը մի սրտից մյուսին..Դա դժվարանցանելի ճանապարհ է, ու երանի նրան, ով կարողանում է հաղթահարել այդ ճանապարհի ծանր փորձությունները..

 

Անահիտ Բոստանջյան