Ուկրաինայի դժբախտությունը միայն իր բնակչության ծայրահեղ տարբեր կողմնորոշում ունենալը չէ աշխարհաքաղաքական հարցերում և գաղափարական հարցերում,այլև իշխանությունների քաղաքական հոտառությունից զուրկ լինելն է:Իրենց անհեռատեսությամբ իրենք իրենց են վնասում և ողջ Որկրաինային:Ուկրաինան ճգնաժամի սկզբից մինչ այսօր ունեցել է 2 շանս այս ամենից անարյուն դուրս գալու:Երկուսնել կորցրել է:Իսկ որոնք են այդ շանսերը??. 1.Երբ Յանուկովիչը ուներ իշխանություն երկրում նա իր կառավարման տարիներին ժողովրդին ակտիվորեն նախապատրաստում էր Եվրոինտեգրման,իսկ վերջում որոշեց,որ գնալու է Մաքսային Միություն:Երբ սկսվեց եվրոինտեգրման կողմնակիցների զանգվածային ելույթը Մայդանում արդեն զգացվում էր,որ կարող է իրավիճակը դուրս գալ զուտ ինտեգրման ճանապարհի շուրջ եղած տարաձայնությունների մակարդակից և այլ հարթություն տեղափոխվել:Յանուկովիչը եթե հեռատես լիներ չեր թողնի,որ հարցը խորանա և գնա առճակատման և դեռ ինտեգրման հարցի շուրջ բողոքների ժամանակ հարցը կ լուծեր հանրաքվեի միջոցով:Հանրաքվեով նա իր վրայից կ հաներ պատասխանատվությունը,իսկ ժողովուրդն ինքը կընտրեր ուր գնալ,իսկ կոնֆլիկտը չեր դուրս գա արևելյան ՈՒկրաինայի և արևմտյանի միջև պատմական հակասությունների դաշտ և արյուն չեր հեղվի,իսկ արևմուտքի կողմնակից քաղաքական ուժերի ձեռքերը կ կապվեին :Ինչև է գնդակն անցավ արյուն հեղելուց հետո արևմտամետների ձեռքը: 2Երբ արևմտամետ ուժերն էին արդեն փաստացի իշխում երկրում սկսվեց առճակատման երկրորդ փուլը,որը նույնպես կարելի էր հեռատես լինելու դեպքում հարթել.հարավ-արևելյան Ուկրաինան ոտքի ելավ դաշնային պետություն ստեղծելու համար:Իսկ նոր իշխանությունները կորցրեցին երկրին տրված 2րդ շանսը՝ ամեն ինչ ուղելու:Դաշնայնացման կողմնակիցների հետ հարցը քննարկելու փոխարեն սկսեցին ուժ կիրառել՝ էլ ավելի սրելով երկրի երկու հատվածների ՝արդեն թշնամանքի վերածված հակասությունները: Եթե նրանք զիջեին դաշնայնացման հարցի շուրջ կ կապեին ռուսամետ ուժերի ձեռքերը: Ուկրաինան կորցրած շանսերի երկիր է:Հետաքրքիր է նրանք կունենան երրորդ շանսը?