Блудный сын возвращается
Հայեր վարչապետի թեման մի քիչ հանգսիտ թողեք, սկսել եք վերլուծել թե ինչը վատ կանի կամ ինչը լավ կանի նորանշանակ մարդը, թող գոնե պաշտոնավարման 100 օրը անցնի հետո կխոսաք, թե չէ հիմա ինչ ասես կասեք ու 100 օր հետոէլ խոսալու բան չեք ունենա: Խորը շնչում ենք ու պատրաստվում ենք նոր կառավարության կազմի մասին խոսալուն:
Ուկրաինան օրհասկան վիճակում է: Հետաքրքիրն այն է, որ Պուտինը սկսել է խաղալ Օբամայի կանոներով, երեկ նա կոչ արեց Օբամային, որ վերջինս կանխի արյունահեղությունը Ուկրաինայի արևելյնա շրջաններում: Պուտինը լավ գիտի, որ Օբաման սպառել է իրեն և այնտեղ իրավիճակին չի տիրապետում և այս կոչով ցանկանում է ցույց տալ, որ ԱՄՆ-ն այնքան էլ հզոր չէ:
ՕԵԿ-ը լուրջ մտածմունքների մեջ է, եթե նա չմտնի կոալիցոն կառավարության մեջ նրա այս քայլը կարելի է անվանել հետևյալ կերպ՝ «Блудный сын возвращается»: Բայց մեր Блудный сын -ը հաստատ ոչ մեկի կողմից չի ընդունվելու, այնպես որ խորհուրդ կտամ թուլանալ ու նայել կյանքին վարդագույն ակնոցներով:
Մխիթարյան ահա այն ազգանունը, որը մի պահ բոլորիս կտրեց բոլոր թեմաներից ու համախմբեց:Շնորհակալ ենք հրաշալի խաղի համար ու եթե բոլորը այսպես նվիրված լինեն իրենց գործին ու չմոռանան իրենց հայրենիքը ամեն ինչ հրաշալի կլինի:

 

Էդգար Խաչատրյան