Գիտեմ դժվար է վեր կանգնել սեփական կողմնորոշումներից ու անկողմնակալ կերպով մոտենալ հարցերին:
Ռուսը իր ռուս տեղով նույնքան գոյության իրավունք ունի իր հող ու ջրի վրա ինչքան մյուս բոլոր երկրները: Հիմա կասեք ագրեսոր է: Ճիշտ է, ագրեսոր է իսկ ո՞ր ժողովուրդը հնարավորություն ունի ագրեսոր լինել ու չէ: Գուցե ԱՄՆ-ը, կամ Անգլիան, թե՞ Գերմանիան: Ինչու՞ եք մոռանում որ բոլոր երկրներն էլ ագրեսորության սինդրոմով տառապում են, նույնիսկ մեր նման փոքրիկ ու անշառ երկիրը որը ազատագրել է իր հողերը դարավոր գերությունից:
Ուկրաինան հիմա գնում է ճիշտ այն ճանապարհով ինչով մենք ենք անցել: Հիշեք Վարդանին ու Վասակին և մեր դարեր տևած դեգերումները մեկ դեպի այս հզոր հարևանը մեկ դեպի այն մյուս հզորը: Սրա արդյունքը եղավ մեր այս եղունգաչափ երկիրը, մաշեցինք մեր մեր հակա երկիրը մեր անհեռատես ու անշրջահայաց կողմնորոշումներով ու հիմա էլ նորից շարունակում ենք նույն ոգով:
Ուկրաինան մեծ տարածքներ ունի: Այսօր մի կեսը վազում է արևմուտք մյուս կեսը արևելք, վաղը չգիտեմ ուր կվազեն ու մեր նման վազվզելով երկիր կմաշեն ու սերունդներին կժառանգեն իրենց այսրոպեական շահին զոհ տված երկրի չնչին մնացորդները:

 

Համլետ Աբրահամյան