Հետաքրքիր մի նկատառում:Այն, որ ՀՀ նախագահը նոր վարչապետի թեկնածությունը ներկայացնելիս հատուկ նշում էր, որ <ընդունելի է բոլորի կողմից> , նկատի ուներ ոչ ավել ոչ պակաս խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների խմբակցությունները, ավելի քան պարզ է:
Առաջին հայացքից թվում էր, թէ այդ <բոլոր> ասածը պետք է որ վերաբերվեր հասարակությանը, ՀՀ շարքային քաղաքացիներին, բայց չգիտես ինչու վաղուց արդեն նույն հասարակությունը ընկալվում է զուտ քաղաքական և քաղաքացիական <ներկայացուցիչների> ձևով :


Ուղղակի նկատելի է, որ վաղուց մի տեսակ լուսանցք է մղված հասարակությանը որպես այդպիսին ընդունելու մտայնությունը և ամեն անգամ փորձ է արվում միջնորդավորված, խորհրդարանում ներկայացվածության մակարդակով կամ լավագույն դեպքում քաղաքացիական ինստիտուտների ձևով ներկայացնել ողջ հասարակությանը:
Մտահոգիչ չէր լինի, եթե նույն նախագահը իրեն համարեր ընդունելի բոլորի կողմից, բայց դա այդպես չէ ոչ <ներկայացուցչական>, ոչ էլ ավելի լայն ԲՈԼՈՐ-ի իմաստով, հակառակ դեպքում չէին արվի սահմանադրության հետագա փոփոխությունների արդյունքում//ինչպես ասվում էր// առանցքային պետական պաշտոններում իր չառաջադրվելու մասին սեփական հայտարարությունները:
Էնչևէ, կարծում եմ ժամանակն է բոլորիս և ամեն մեկիս կողմից զգուշավոր և բոլոր պարագաներում ճիշտ ու ընկալելի մոտեցում նույն այդ չարչարկված ԲՈԼՈՐ բառին :
ԲՈԼՈՐԸ ԴԱ ԲՈԼՈՐՆ ԵՆ:

 

Սանասար Կարապետյան