Կարգապահական վաշտի գործունեությամբ պայմանավորված՝ կտրուկ նվազել է կանոնադրական խախտումների թիվը, իսկ իրավապահ մարմինների հետ կազմակերպվող համատեղ միջոցառումների շնորհիվ բարձրացել է զինծառայողների իրավական պատրաստվածության մակարդակը: Նման դրական տեղաշարժ արձանագրեց գնդապետ Ժիրայր Պողոսյանի հրամանատարությամբ գործող զորամասի սոցիալ-իրավական հարցերով սպա, կապիտան Աշոտ Սարգսյանը:

-2013 թվականին մեր զորամասում գրանցվել է միջանձնային ոչ կանոնադրական հարաբերությունների ընդամենը մեկ դեպք, որին զորամասի շրջանակներում տրվել է համապատասխան լուծում: Քրեական բնույթի հանցագործություն չի եղել, տարվա ընթացքում դատված զինծառայող չունենք, – տեղեկացնում է Ա. Սարգսյանը:

Ըստ կապիտանի' նման ցուցանիշները հիմնականում պայմանավորված են իրավապահ մարմինների հետ անցկացվող աշխատանքների բարձր մակարդակով, ինչպես նաև իրավական ակտիվների գործունեությամբ:

շարունակությունը՝ այստեղ

 

Hayzinvor.am