Երեկվա քաղաքական գերհագեցած օրը հանգուցալուծում չբերեց...Իշխանական ու ոչ իշխանական ուժերը (խոսքն առաջին հերթին մի կողմից՝ ՀՀԿ-ի, մյուս կողմից՝ ԲՀԿ-ի մասին է, ՀՅԴ-ի պահը մի քիչ այլ է) ընդհանուր հայտարարի չեկան. ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն ըստ ամենայնի տարբեր պատկերացումներ ունեն քաղաքական գործընթացների, քաղաքական համակարգի, կառավարության ձեւավորման հարցում: ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն եթե ոչ ամբողջապես, բայց ինչ-ինչ հարցերի շուրջ կարծես ինչ-որ ընդհանուր եզրահանգման եկել են, թերեւս սա է պատճառը, որ դաշնակցականները չմասնակցեցին քառյակի առաջնորդների հետ հանդիպմանը:
ՀՀԿ-ն առայժմ կամ չի կողմնորոշվել կամ հապաղում է հրապարակել վարչապետի անունը եւ մինչեւ երկուշաբթի կուլիսային քայլերի կդիմի հնարավոր թեկնածուներից որեւէ մեկի վրա կանգ առնելոց առաջ: Այն, որ երեկ ՀՀԿ-ն չհրապարակեց Հովիկ Աբրահամյանի անունը, նշանակում է, որ դեռ վաղ է նրան 100 տոկոսանոց վարչապետացու համարել. ըստ ամենայնի, սա կապված է Սերժ Սարգսյան-ԲՀԿ համաձայնության կամ անհամաձայնության հետ...
Ոչ իշխանական քառյակը, որը երեկվանից կարծես թե դարձավ եռյակ (ՀՅԴ-ն, ինչպես միշտ, խաղաց «կողմ ըլլալով դեմ ըլլալու» խաղը), մինչեւ երկուշաբթի պետք է ճշգրտի իր նոր մարտավարությունը ներքաղաքական այս նոր իրավիճակում...

 

 

Համլետ Կիրակոսյան