Եթե մեզ հարցնեն, թե մարդն ինչպես? է իրեն կառավարում, բոլորս էլ կպատասխանենք, որ գիտակցությամբ: Իսկ եթե հարցնելիս լինեն, թե ինչպես կվարվի ինչ-որ մեկը, եթե մեզ կառավարելու ցանկություն ունի… Ու ահա եթե անգամ մենք չպատասխանենք այդ հարցին, բայց միևնույն է բոլորիս համար էլ պարզ է, որ նա կաշխատի ազդել մեր գիտակցության վրա, և եթե այդ նրան հաջողվեց, ապա մենք նրա կողմից կառավարելի կդառնանք: Ավելին. Եթե նա մեզանից այդքան ուժեղ է, ապա կաշխատի այնպես ազդել մեր գիտակցությանը, որ մենք չիմանանք այդ մասին, կամ մեզ թվա, որ գործում ենք մեր գիտակցությամբ, չպատկերացնելով անգամ, որ այն մեզ պարտադրված է, ինչպես օրինակ հիպնոսի ժամանակ:
Դարձյալ հարց է առաջանում, իսկ մենք կարող ենք արդյոք իմանալ, թե տվյալ միտքը մեր սեփականն է, թե մեզ այն պարտադրվեց ինչ-որ մեկի կողմից…? օրինակ, երբ տեսնում ենք հիպնոսվածին, նրա գործողությունները, բայց նրան կառավարող ձեռքը' հիպնոսին չենք տեսնում: Պատկերացնենք, որ կծու պղպեղ առած շուկայից դուրս ենք գալիս, հանկարծ մեկը մոտենում է մեզ, ու հայտնագործություն արածի ոգևորությամբ մեզ հարցնում թե այս եզակի քաղցր պղպեղները որտեղից ենք գնել, և մի պղպեղ խնդրելով դեմքի երանելի արտահայտությամբ, այն ամբողջությամբ ուտում է… Մենք ինչպես կվարվենք…? Եթե այդ ամենը տեսնեինք բեմում, հասկանալի կլիներ, իսկ եթե հանդիպում ենք կյանքում…? Իսկ գուցե ընդհանրապես նման բան տեղի չի ունեցել, և մեր ճանապարհին կանգնած ինչ-որ մեկը այդ ամենը մեզ ներշնչել է…? Ինչպես պարզել թե կյանքում, մենք բեմի վրա հիպնոսվածն ենք, թե այդ ամենը դիտող հանդիսատեսը…
Շատ հաճախ ծայրահեղ հավատացյալների կամ անհավատների, քաղաքական շատ ու շատ գործիչների լսելիս և նրանց գործողությունները տեսնելիս, ակամա մտածում ես, որ կարծես նրանց մոտ ինչ-որ բան այն չէ, բայց չափազանց դժվար է հաստատապես ասել և պնդել, թե այս կամ այն մարդն, այս ու այն աներևույթ ուժերի ազդեցության տակ է: Բնականաբար նրանք էլ մեզ են այդ վիճակում տեսնում… Ինչ անել…Ինչպես գիտակցել, ու ինչպես ազատվել մեկ ուրիշի /մեզ ազատությունից զրկողի/ ենթակայությունից, բռնությունից, ստրկացումից… Ու արդյոք կան նման գործնական, կիրառական, և որը չափազանց կարևոր է անվնաս տեսություններ…? Որպեսզի չլինի թե. Ջրից ելնենք, ջրհորն ընկնենք…
Անշուշտ աշխարհի բոլոր մեծագույն Ուսուցիչներն այդ մասին ասել են, որ անհրաժեշտ է միտքը մեր կողմից վերահսկելի դարձնել, բայց ինչպես…? ցավոք այդ տեսությունների վրա հիմնված կրոնները մարդուն դեպի ազատության չեն տանում…
Հ.Գ. Մեր օրերում Շրի Աուրոբինդոն, Կրիշնամուրտին և նրանց հետևորդները այդ հարցերի մասին բավականաչափ հստակ պատասխաններ են տալիս…

 

Արամայիս Գարեգինյան