1. իբր շուրջօրյա հանրահավաքների լուրն առնելով, ՍՍ-ը վախից զիջումների գնաց ու վարչապետ զոհաբերեց: Այդ դեպքում ինչու 1996-ին փաստացի, և ոչ թե հայտարարված շուրջօրյա հանրահավաքների, հզոր ցույցերի, Աժ շենքը գրավելու պարագայում ինքը նման, կամ գոնե նվազ զիջումների չգնաց:
2. Մարտի 1-ի հանրահավաքին եկածներին իր հետևորդ համարելը երկրորդ հեքիաթն է. ինքս ներկա եմ եղել, շատ-շատերի հետ եմ զրուցել. մարդիկ իմ նման, ՀԱԿ-ի հետևորդ չլինելով, եկել էին իրենց բողոքն արտահայտելու 2008-ին կատարվածի համար ու նաև հարգելու զոհվածների հիշատակը:
3. Երրորդ հեքիաթը խորհրդարական ոչ իշխանական ուժերին ազդեցիկ ներկայացնելն է՝ նրանք բոլորն էլ վարկանիշային ահավոր մեծ խնդիրներ ունեն, ոմանք կիսամեռ վիճակում են:
4. հենց միայն այն, որ այդ ուժերից մեկի ղեկավարներից մեկը համաձայնեց ստանձնել դեսպանի պաշտոն, վկայում է այն մասին, որ այդ ղեկավարը գիտակցում էր ընդդիմության անզորությունը իշխանական ռեսուրսների հանդեպ:
5. հենց միայն այն, որ չորս ուժերից երկուսն արդեն խոսում են կառավարությանը մաս կազմելու պայմանների մասին, վկայում է այն մասին, որ համաձայն չեն ,,Սերժ Սարգսյանն այլեւս դիմադրության ռեսուրս չունի. վարչապետի զոհաբերությամբ նա մատնել է իր թուլությունն ու փաստորեն ընդունել իր պարտությունը։ Նրան մնում է շնորհակալությամբ ստանալ իրեն առաջարկված անձեռնմխելիության երաշխիքները եւ խոնարհաբար հեռանալ ասպարեզից,, տեսակետի հետ:
ՀԳ. Եթե ուզում ենք երկրում ռեալ դրական ինչ-որ բան փոխվի, ապա պիտի հաշվի առնենք այդ ռեալությունն ու դրանից բխող քայլեր անենք, և ոչ թե վատ ավարտ ունեցող հեքիաթներ պատմենք մարդկանց ահա արդեն 2.5 տասնամյակ:

 

Կից նյութն՝  այստեղ

 

Պեպանյան Արծրուն