Շնորհակալություն հայտնելով «ԴԵՄ եմ» շարժման բոլոր մասնակիցներին' թույլ տվեք նաև մեկ այլ հանգամանքի վրա ուշադրություն դարձնել և շնորհակալություն հայտնել մեր համբերատար ոստիկաներին:
Ժողովուրդ, «Դեմ եմ»-ը ու ՀՀ ոստիկանությունը ապացուցեցին, որ ՀՀ-ում ազատ խոսքի իրավունքը գերիշխում է:
Առաջին անգամ կյանքում ականատես եղա, թե ինչպես է ձևավորվում քաղաքակացիական երիտասարդ ուժեղ զանգված ու ականատես եղա, թե ինչպես է ձևավորվում ՀՀ քաղաքացու խոսքի ազատությանը չխոչընդոտող ոստիկանական զանգված:
Իհարկե, ես էլ եմ ԴԵՄ Երևանի ոստիկանապետի այն խոսքին, որ. «Մեր համբերության բաժակը կարող է լցվել», բայց միևնույն է նրանք ապացուցեցին, որ չեն պատրաստվում, ոչ մի կերպ խոչընդոտել երկրի զարգացման, իրավունքների վերականգման համար պայքարող հայ երիտասարդների գործողությունները:
Մեկ անգամ ևս շնորհակալ եմ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՑ' հասակցողության ու պայքարի բարձր մակարդակ ապահովելու համար: ՀՀ շատ կուսակցությունների շատ երիտասարդներ ու ղեկավարներ կարող են այս երիտասարդներից շատ բան սովորել:
Հ.Գ. ՀՀ նախկին վարչապետին էլ բարձրախոսը սազումա:

 

 


Անկախ Հայաստան