Ռուսամետ հայերին հայհոյելը Ռուսաստանի դեմ կռիվ չէ, չէ, այլ սեփական հոգում ծվարած թերարժեքության բարդույթի դրսևորում: Ռուսաստանամետ պատրիոտ լինելն էլ մեդալի երկրորդ երեսն է: Նայեցեք ուկրաինացիներին, որ պաթոսով միմյանց ոչնչացնում էին, բայց մի կոզակ ի հայտ չեկավ, գոնե մի ռուս զինվորի քթից արյուն բերեր:
Չէ, բարդույթ է Ռուսաստանը, ու նույնիսկ ֆուտբոլի դաշտում, Հայաստանի հավաքականի անդամները ֆուտբոլիստների հետ չեն խաղում, այլ մետրոպոլիայի, ու պարտվում են: Ցավոք կգա ժամանակ, և Լենինականը Սևաստոպոլ կդառնա, երբ ռուսը նորից կփորձի վերացնել վերջին ատրիբուտները անկախության, չէի ցանկանա ուկրաինացիների նման միմյանց հայհոյելով անձայն, հնազանդ, դարձյալ իմպերիայի մաս դառնայինք:
Եվ պետք չէ իմ տողերում արևմտամետ փնտրել, ավելի լավ է հավաքականի այն մարզչին գտնենք, ով հայի մեջ օտարի արյամբ սեփական սահմանը գծող Հայկին կարթնացնի:

 

 

Դավիթ Վանյան