Ես' Արուսյակ Սարգսյանս, երեք որդիների մայր եմ՝ երեք զինվորի մայր… ու հպարտանում եմ: Ինքս էլ ծառայում եմ հայոց բանակում: Մայրը երջանիկ է, երբ իր որդիները հայրենասեր են, համարձակ, ազնիվ:

Ինչպես մեծն Նժդեհն է ասել' «Մայրերի ափերի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը», քանի որ ապագան կերտում են հայ ընտանիքներում մեծացած, հայ մայրերի հզոր ոգով դաստիարակված զավակները: Եվ նրանց սերն ու նվիրումն է երաշխավորում հայրենիքի ուժն ու ամրությունը:

Ուստի այսօր ուզում եմ իմ սրտի անկեղծ ցանկությունները հղել հայոց մայրերին՝ ցանկանալով երջանկություն, առողջություն, անսպառ եռանդ: Թող մայրերը երբեք չընկճվեն, թող զինվեն համբերությամբ: Մեր անմնացորդ նվիրումով պիտի վառ պահենք հայոց օջախների ջահերը:

շարքային ԱՐՈՒՍՅԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Hayzinvor.am