Սիրելի կանայք և քույրեր, նախապես ընդունեք իմ շնորհավորանքները ապրիլի 7-ի' Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Ունենալով բազմաթիվ հոգսեր, այդ ամենի հետ մեկտեղ դուք միշտ գեղեցիկ եք, առօրեական կյանքում բախվելով բազմաթիվ սոցիալական խնդիրների, դրա հետ մեկտեղ դուք երբեք չեք կորցնում ձեր կամքի ուժը. մայրական սերը թույլ է տալիս ձեզ հաղթահարել ամենադժվարին փորձությունը: Հատկապես ընտանիքում ձեր վաստակը մեծ է, կատարած աշխատանքը'անուրանալի: Այն բեռը, որն իր ուսերին է վերցրել հայ կինն անգնահատելի է, չունի չափման ոչ մի միավոր: Դուք արժանի եք մեծարման տարվա բոլոր օրերին:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ՝ մաղթում սեր ու առողջություն, ընտանեկան ջերմություն ու կանացի հավերժ հմայք:

 

 

Հայկ Ռոբերտի Խաչատրյան