Վարչապետ գնաց ու իր ետևից բազմաթիվ դռներ թողեց բաց:
Բայց ստեղ ամենակարևորներից մեկը քառյակն է: Բա այդ մարդիկ ի՞նչ պետք է անեն: Հազիվ կոնսոլիդացվել էին, Հայաստանում լավ ընդդիմություն ունենալու հույս կար, բայց աչքիս փլուզվում է կոնսոլիդացումը, որովհետև հիմքերը խաղակարթերից էին: Պարահոգեբանության մեջ կա ,,ԼԻՄ,, դա քնի և իրական աշխարհի միջև գտնվող տարածուոյթունն է որտեղ ոչինչ չկա ու դու քո պատկերացումներով ստեղծում ես աշխարհ: Հիմա քառյակը այդ Լիմի մեջ է, ստեղծում է աշխարհներ ու փորձում է հանդիմանել այդ աշխարհներին: ԼԻՄ-ից դուրս գալ է պետք ու ռեալ գնահատել ներկայից իրավիճակը:

 

Էդգար Խաչատրյան